«Լիդիան Արմենիա» ՓԲ սպառնում է. ահազանգում են իրավապաշտպան կազմակերպությունները
«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության իրավախորհրդատու
կազմակերպության՝ «Ֆիդելիթի Քոնսալթինգ» ՓԲԸ-ի («Fidelity Consulting
Lawyers») կողմից օրերս Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ
բողոքող քաղաքացիներին ուղղված նամակները և մամուլում հնչեցրած
որակումները պարունակում են ակնհայտ սպառնալիք, որը մեր
գնահատմամբ տեղի համայնքների բնակիչների անկաշկանդ
կամարտահայտման, խաղաղ հավաքների ազատության իրավունքի
ճնշման փորձ է և Հայաստանում ժողովրդավարության զարգացման
խոչընդոտ։
Վերոնշյալ կազմակերպության ղեկավար Ա.Մելքումյանի անունից
հունիսի 25-ին մի շարք քաղաքացիներ ստացել են «իրազեկում», որում
սեփական իրավունքները և հանրային շահը պաշտպանող բնակչության
խաղաղ հավաքն ու ճանապարհների փակումը որակվել է որպես
«հանցագործություն»։ Մելքումյանը նույն գնահատականները հնչեցրել է
նաև հունիսի 3-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ՝
պնդելով, որ ցուցարարների գործողությունները պետք է «հետապնդվեն»
ՀՀ ոստիկանության կողմից։ Հայաստանի Հանրապետությունում
հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝
հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է ՀՀ
քրեական օրենսգրքով։ Համապատասխան արարքի որպես
հանցագործության որակման իրավասությունն ու արդարադատության
իրականացման գործառույթը պատկանում է ՀՀ Սահմանադրությամբ եւ
օրենքներով սահմանված կարգով ՀՀ իրավասու պետական
մարմիններին։ Հետևաբար, նման գնահատականով իրավախորհրդատու
կազմակերպությունը գերազանցել է իր իրավասությունները՝ իրեն
վերապահելով ՀՀ դատաիրավական մարմինների գործառույթ եւ
դատավճիռ տալու իրավասություն։
Մենք դատապարտում ենք «Ֆիդելիթի Քոնսալթինգ» իրավախորհրդատու
կազմակերպության կողմից խաղաղ հավաքներ անցկացնելու մարդու
հիմնարար իրավունքն արհամարհող գործելաոճն ու կոչ անում նրանց եւ
մնացյալ բոլոր շահագրգիռ կողմերին իրենց գործունեությունն
իրականացնել՝ առաջնորդվելով մարդու իրավունքների եւ հիմնարար
ազատությունների պաշտպանության սկզբունքով։ Համաձայն ՄԱԿ-ի
Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի
գրասենյակի (ՄԻԳՀԳ) ուղենիշների՝ պետությունները պարտավորվում են
կանխել և վերականգնել մարդու իրավունքների ոտնահարումները իրենց
երկրի սահմաններում գործող անդրազգային կորպորացիաների կամ այլ
բիզնես ընկերությունների կողմից։
-
Հետևաբար, մենք ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում ենքհամարժեքորեն արձագանքել՝ Հայաստանի տարածքում ապահովելովմարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը։ Մենք հայտարարումենք, որ հետևելու ենք ՀՀ իրավապահ մարմինների հետագա քայլերին՝դիտարկելով այն իրավապաշտպանական սկզբունքներինհամապատասխանելիության տեսանկյունից։Ծանուցում․ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով է ամրագրված յուրաքանչյուրի՝խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու եւ դրանքկազմակերպելու իրավունքը։Խաղաղ հավաքների իրավունքն ամրագրված է մարդու իրավունքներինվերաբերվող մի շարք միջազգային փաստաթղթերում, այդ թվում` 1948թվականին ընդունված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուրհռչակագրի 20-րդ հոդվածում, 1950 թվականին ընդունված «Մարդուիրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանմասին» եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածում, 1966 թվականինընդունված «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին»ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի 21-րդ հոդվածում եւ այլն։Իր հերթին Մարդու իրավունքների եվրոպական դատարաննանդրադառնալով «Մարդու իրավունքների եւ հիմնարարազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների ազատությանիրավունքին՝ արձանագրել է, որ հասարակական վայրում տեղի ունեցողցանկացած հանրահավաք կարող է առաջ բերել բնականոն կյանքիորոշակի աստիճանի խաթարում, ներառյալ երթեւեկության խաթարում,եւ եթե ցուցարարները բռնի գործողություններ չեն կատարում, ապակարեւոր է, որ իշխանությունները որոշակի աստիճանիհանդուրժողականություն ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ,այլապես կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված հավաքներիազատության սկզբունքը կիմաստազրկվի (տե՛ս «Օյա Ատամանն ըննդդեմԹուրքիայի» («Oya Ataman v. Turkey») 05.12.2006 թվականի գործով վճիռ,գանգատ №74552/01, «Աշուղյանն ընդդեմ Հայաստանի»17.07.2008թվականի գործով վճիռ, գանգատ №33268/03)։Միաժամանակ, դատարանի գնահատմամբ անձըպատասխանատվության չի կարող ենթարկվել խաղաղ հավաքներինմասնակցելու համար, քանի դեռ այդ անձն ինքնին որեւէ պատժելիարարք չի կատարել (տե՛ս «Գալստյանն ընդդեմ Հայաստանի» 15.11.2007թվականի գործով վճիռ, գանգատ №26986/03, «Էզելին ընդդեմՖրանսիայի» («Ezelin v. France») 26.04.1991 թվականի գործով վճիռ,գանգատ №11800/85)։
-
դիտվել է 96 անգամԼրահոս
«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը
«Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը
Ախորժակն ուտելիս է բացվում․ «Հրապարակ»
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի միջնորդությունը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին
Կենդանիների խրտվիլակներից «սարսափածներին» ծանոթացնեմ, գուցե չգիտեն. սա էլ նիկոլի զոհերի «թանգարանի» մի մասն է
Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»
Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»
ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ»
Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ»
«Լրիվ սարքած ա». Ծառուկյանին ձեռնաշղթաներով ՔԿ-ից տարան դատարան
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը
Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը
Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր»
Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա
«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան
«Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը
Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն
ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ
ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան
Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները
Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին
Ամենաընթերցվածները
Նիկոլը Ռուսաստան է մեկնել մի պայմանով․․․ ասեմ՝ ինչու հենց այսօր հարձակվեց Գագիկ Ծառուկյանի վրա (video)
1
«Նիկո՛լ, Ծառուկյանի պադվալներում ես հայտնվել․ կես միլիոն հայ ընտանիքի ի՞նչ օրն ես քցում»․ Նարե Սոսե (video)
2
Նիկոլին չե՛ն կարողանում հանգստացնել․ գիտե՞ք՝ ինչու է հիմա մտել Գագիկ Ծառուկյանի տուն․ Իսրայելյան (video)
3
Փաշինյանն այսօր թռել է ՌԴ, և հենց այսօր Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է. Արման Աբովյան (video)
4
Ռուսաստանը Նիկոլի համար մեծ խնդիր է դարձել․․․ նոր զարգացումներ են սպասվում․ Հայկ Նահապետյան (video)
5
ՇուտովՀուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
