Հուլիսի 3-ին, ժամը 6.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 22-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ ամուսինը դանակով հարվածել է ձեռքին և ոտքին:
Ժամը 7.10-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնից հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը «ձախ ազդրի, ձախ նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1996 թ. ծնված Լաուրա Դ.-ին, որը հայտնել է, որ ամուսինը տանը դանակահարել է իրեն:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Աբովյան փողոցի թիվ 60 հասցեի մոտից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Մայիս Գ.-ին: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ տանը, վիճաբանության ժամանակ, երկաթյա կտորով հարվածել է կնոջը` պատճառելով մարմնական վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը