Քննադատություններն անարդար են.Շաբոյան
ԱԺ-ում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թ. գործունեության ծրագրի քննարկմանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն անարդար համարեց քննադատությունները՝ նշելով, որ սահմանափակ ռեսուրսների պայմաններում անում են հնարավորը: «Ներկայացնում էի ոչ թե հաշվետվություն, այլ գործունեության ծրագիր: Հանձնաժողովը հետամուտ է լինում, որ բացահայտված բոլոր խնդիրները փոխանցվեն պետական ատյաններին»,- ասաց Ա.Շաբոյանը՝ հավելելով, որ հանձնաժողովը չի կարող զբաղվել բոլոր խնդիրներով, բայց ավելի լավ արդյունքի կարող են հասնել պետական այլ կառույցների հետ համատեղ աշխատանքի դեպքում, նաև հարկավոր է ավելացնել հանձնաժողովի գործիքները: ԱԺ-ն անցավ միաձայն հավանության արժանացած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը, որով ֆիզիկական անձանց կողմից ԵՏՄ տարածքից ներկրվող մեքենաների համար վերացվում է ավելացված արժեքի հարկը:
