Մաքսակետն աշխատում է արագացված ռեժիմով

Վերին Լարս անցակետում ավտոմեքենաների կուտակումների հետ կապված տեղեկատվությունը ստանալուց հետո Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անմիջապես կապ են հաստատել տեղի իշխանությունների հետ՝ պարզելու խնդրի հետ կապված մանրամասներ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ «Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցները րոպեներ առաջ գտնվում էին վրաց-ռուսական սահմանի Ստեփանծմինդա-Լարս անցակետին հարող տարածքում, որտեղ հանդիպել են այնտեղ կայանած հայ վարորդներին և անցակետի վրացական հատվածի ղեկավարության հետ։ Վարորդները տեղեկացրել են, որ արդեն երկու օր է սահմանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Սնո գյուղում գործում է բեռնատարների համար նախատեսված հավաքատեղի (տերմինալ), որի բացումն ըստ վարորդների՝ ճիշտ քայլ է, քանի որ տերմինալում ստեղծված են բոլոր հարմարավետ պայմանները (բուֆետ, պետքարան, լոգարան և այլն), որպեսզի նրանք սպասեն սահմանը հատելու իրենց հերթին։ Մինչ տերմինալի բացումը նրանք խցանման մեջ էին սպասում իրենց հերթին, որն, ըստ վարորդների, նաև որոշակի վտանգներ էր պարունակում»,- ասաց Բալայանը։ Նրա խոսքով՝ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ զրույցում ռուսական կողմը նշել է, որ տվյալ պահի դրությամբ անցակետը հատել է 175 բեռնատար մեքենա՝ հավաստիացնելով, որ մինչ առավոտ անցակետը կանցնեն ևս 200-ը։ «Մաքսակետն աշխատում է արագացված ռեժիմով։ Ռուսական կողմը նաև տեղեկացրեց, որ մաքսակետի ծանրաբեռնվածությունը պայմանավորված է զբոսաշրջային ամենաթեժ շրջանը լինելու հանգամանքով»,- հավելեց նա։

դիտվել է 30 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը «Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը Ախորժակն ուտելիս է բացվում․ «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի միջնորդությունը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Կենդանիների խրտվիլակներից «սարսափածներին» ծանոթացնեմ, գուցե չգիտեն. սա էլ նիկոլի զոհերի «թանգարանի» մի մասն է Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» «Լրիվ սարքած ա». Ծառուկյանին ձեռնաշղթաներով ՔԿ-ից տարան դատարան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am