ԱՆ բացահայտումները «Գուլիվեր» մանկապարտեզում արված ստուգումներից

«Գուլիվեր» մանկապարտեզում աղիքային վարակների հետ կապված աշխատանքներն ավարտվել են, ամփոփվել են իրականացված հետազոտությունների արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամլո ծառայությունը: Նշված մանկապարտեզում արձանագրվել էին սանիտարական նորմերի և հիգիենիկ կանոնների խախտումներ, ինչն էլ տվյալ նախադպրոցական հաստատություն հաճախող 33 երեխայի հիվանդանալու պատճառ էր դարձել։ Այս երեխաներից 22-ի մոտ հաստատվել է շիգելա հարուցչի ԴՆԹ, իսկ 9-ի մոտ մանրէաբանական հետազոտությունների արդյունքում անջատվել էր շիգելա զոննե՝ դիզենտերիա։ Անջատված հարուցիչը բնորոշ է սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակի, որի առաջացման հավանական պատճառը կարող է դիտարկվել սննդամթերքի երկրորդային աղտոտվածությունը։ Դրա մասին են վկայում նաեւ խոհանոցում կատարված լաբորատոր հետազոտությունների արդյունքների շեղումները (խոհանոցի արտաքին մակերեսներից վերցված նմուշներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ)։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից մանկապարտեզում իրականացված պետական վերահսկողության ընթացքում արձանագրվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ, սառնարանում առկա է եղել առանց պատշաճ մակնշման կաթնամթերք (մածուն), ինչպես նաև ժամկետանց մակարոնեղեն: Տրվել են անհամապատասխանությունները վերացնելու հանձնարարականներ, իսկ ժամկետանց և մակնշման թերություններով սննդամթերքը ոչնչացվել է: Չնայած աղիքային վարակների սեզոնային ակտիվացմանը՝ «Գուլիվեր» մանկապարտեզում արձանագրված աղիքային վարակի դեպքը վկայում է տեղային բռնկման մասին: Այդ է փաստում կարճ ժամանակահատվածում համաճարակաբանորեն միմյանց հետ կապ ունեցող դեպքերի արձանագրումը, որը բնորոշ է աղիքային վարակների, տվյալ դեպքում՝ դիզենտերիայի, գաղտնի շրջանին: Հիշեցնենք՝ «Գուլիվեր» մանկապարտեզում հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակներով հիվանդացել է 33 երեխա, որոնցից 9-ը հոսպիտալացվել են, մյուսները ստացել են ամբուլատոր բուժում: Հիվանդների հետազոտությունների արդյունքում 22 հիվանդի մոտ հաստատվել է շիգելա հարուցչի ԴՆԹ-ի առկայությունը, իսկ 9-ի մոտ, մանրէաբանական հետազոտությունների արդյունքում, անջատվել է շիգելա զոնե:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը «Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը Ախորժակն ուտելիս է բացվում․ «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի միջնորդությունը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Կենդանիների խրտվիլակներից «սարսափածներին» ծանոթացնեմ, գուցե չգիտեն. սա էլ նիկոլի զոհերի «թանգարանի» մի մասն է Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» «Լրիվ սարքած ա». Ծառուկյանին ձեռնաշղթաներով ՔԿ-ից տարան դատարան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am