Նախիջևանյան ճակատում՝ դիվանագիտական ձախողում

Հայկական զինված ուժերը կրակ են բացել և թույլ չեն տվել ադրբեջանական զինված ուժերին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել նախիջևանյան ուղղությամբ, երեկ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ «Երեկ երեկոյան և այսօր առավոտյան Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը»,- հայտնեց Հովհաննիսյանը: ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ ադրբեջանական կողմի դիրքերից մեկը հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է, և որ փոխհրաձգության ընթացքում թեթև, աննշան վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը»։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մոտ 30 րոպե տևողությամբ տեսանյութ հրապարակեց՝ հայտարարելով, թե շուրջ 11 հազար հեկտար հայկական տարածք է գրավել, տեղակայել նոր դիրքեր, դրանց համար կառուցել 50 կմ ճանապարհ։ Ըստ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութի, առաջխաղացած նոր դիրքերից ուղիղ նշանառության տակ են հայտնվել հայկական մի շարք համայնքներ, վարելահողեր, ինչպես նաև այդ ուղղությամբ Երևանը Ստեփանակերտին կապող միակ ռազմավարական նշանակության ճանապարհը։ Հայկական կողմը պնդում է, որ Ադրբեջանի առաջխաղացումը բացառապես սեփական տարածքում է եղել և հայկական գյուղերը անհասանելի են Ադրբեջանի հրաձգային զինատեսակների համար։ Հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությունում այս պահին հանգիստ է, այսօր «Ազատությանը» ասել է Արծրուն Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ՝ շաբաթ երեկոյան և կիրակի առավոտյան նախիջևանյան ուղղությունում տեղի է ունեցել երկկողմանի հրաձգություն․ - «Հակառակորդը փորձում էր իր դիրքերը ամրապնդել՝ ինժեներական առումով, մենք էլ թույլ չէինք տալիս, սկսվում է փոխհրաձգություն, որի ընթացքում մենք չեզոքացնում ենք հակառակորդի դիրքը՝ կադրերը նաև այսօր հրապարակել եմ»: Ըստ նրա՝ «դիրքը, որ այրվել է՝ Արարատի մարզի Զանգակատնից մի փոքր վերև է: Նա հաստատել է, որ այդ դիրքը փաստացի ամբողջությամբ վերացվել է, միաժամանակ չբացառելով, որ «կարող է գիշերը նորից գան, փորձեն նորից նստեն»: «Ամեն դեպքում, հայկական կողմը և՛ այդ դիրքի, և՛ ցանկացած այլ դիրքերի նկատմամբ հակառակորդի ոտնձգություններին, ինչպես կարող եք տեսնել նաև տեսանյութից և մեր հաղորդագրություններից, շատ վճռական է տրամադրված և հակազդում է», ասել է ՊՆ խոսնակը: Նա ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որում, նրա հավաստմամբ, պատկերված է, թե ինչպես է այրվում ադրբեջանական դիրքը նախիջևանյան ուղղությունում: Այնուամենայնիվ, հարցին՝ արդյոք հայկական կողմի տարածքում հրդեհ բռնկվե՞լ է, նա արձագանքել է․ «Դաշտերում բռնկվել է հրդեհ՝ և մեր կողմը, և՛ իրենց կողմը, կրակը, բնականաբար, սահմաններ չի ճանաչում և անցել է նաև մեր գիծ: Ինչ որ տեղի է ունեցել՝ դրանից առաջ է տեղի ունեցել, ըստ էության, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել հրդեհը՝ կրակոցներն այնքան շատ են եղել, որ տեղանքը բռնկվել է՝ գյուղի որոշ տարածքներ, հողահանդակներ և այլն: Բնակիչներից ինչ-որ մարդիկ փորձում են կրակը մարել, ու այս պահին հիմնականում մարել են»: Հարցին՝ մարելու ընթացքում ադրբեջանական կողմից կրակոցներ եղե՞լ են, Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Այո, երկու կողմից էլ եղել են կրակոցներ: Այդ ժամանակ [որևէ մեկը] չի տուժել, մինչ այդ է տուժել [պայմանագրային զինծառայողը]: Ադրբեջանական կողմում այրվել է դիրք, մարտական հենակետ, որից հետո կրակը անցել է նաև տարածքին»: Փաստացի ունենք լարվածության աճ նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին: Բաքուն իր քաղաքականությամբ հստակ ցույց է տալիս, որ երբ սկսվեն պատերազմական գործողությունները՝ դրանք լինելու են մի քանի ուղղությամբ: «Նորություն չէ, որ Ադրբեջանը գործում է անպատասխանատվության սկզբունքով՝ իր կողմից պարտավորությունների չկատարմամբ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Նախիջևանի հատվածում հակառակորդի ակտիվությանը՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա վստահեցրել է, որ Ադրբեջանի պահվածքի հարցը բարձրացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ-գործընկեր-երկրների առաջ. «Համանախագահները մեծ անելիք ունեն, որովհետև չանսալով նրանց հորդորներին՝ Ադրբեջանը արհամարհում է ԵԱՀԿ-ին»: Տիգրան Բալայանի խոսքով՝ Նախիջևանում կատարվածի մասին հայկական կողմը տեղյակ է պահել նաև ՀԱՊԿ գործընկերներին: Ինչ վերաբերում է փորձագիտական գնահատականներին, թե ՀՀ-ի և Նախիջևանի հատվածի սահմանին պետք է ՀԱՊԿ-ի զորամիավորումներ տեղակայել, Տիգրան Բալայանը նկատել է. «Չեմ կարծում, որ ՀՀ ԶՈՒ-ն աջակցության կարիք ունի Նախիջևանի հատվածում վերահսկողությունը պահպանելու համար»: Առհասարակ վերջին շաբաթներին-ամիսներին լարվածության աճն ակնհայտ է, և այստեղ հարց է ծագում, ինչու՞ ադրբեջանական կողմի ռազմատենչ քաղաքականությունը չի արժանանում Հայաստանի գործընկեր պետությունների և, մասնավորապես ռազմավարական գործընկերների ուշադրությանը: Միթե պարզ չէ, որ այսօրինակ անտարբերությունն էլ ստուգելով Ալիևը կորոշի՝ երբ հարձակում գործել: Հետևաբար, դեռ երկար ժամանա՞կ է պետք, որպեսզի հայկական դիվանագիտությունը գործի անցնի ու փորձի կանխել ադրբեջանական արկածախնդրությունը: Երբ է պաշտոնական Երևանը գործընկեր պետություններից ստանալու հանդարտեցնող հայտարարություններ, թեկուզ՝ բալանսավորված: Թե Հայաստանն այս հարցում գործընկերներ չունի՞... Թամար Բագրատունի

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am