Ռոբերտ Քոչարյանը կգնա՞ հարցաքննության. Քոչարյանի գրասենյակի արձագանքը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ լուր տարածվեց, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ ՀՔԾ-ն հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ Կարծես թե յուրահատուկ սցենարով են զարգանում իրադարձությունները։ «Ժողովուրդ» օրաթերթը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեց` կգնա՞ Քոչարյանը հարցաքննության։ Ի պատասխան Սողոմոնյանը նշեց. «Ճիշտն ասած` չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է այդ թեման (հարցաքննության կանչել-չկանչելու) այդպիսի դրամատիկ երանգներ ձեռք բերել: Եվ ինչո՞ւ եք դա ինչ-որ յուրահատուկ սցենար համարում: Ո՞րն է խնդիրը, ես չեմ հասկանում: Ձեր կարծիքով, եթե անցած տարիներին նախաքննական մարմնի մոտ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հարցեր ծագեին, ինքը հրաժարվելո՞ւ էր պատասխաններ տալ: Թե՞ ինքնին հարցաքննվելը ինչ-որ աշխարհացունց իրադարձություն է: Բացարձակապես: Հիշեցնեմ` լինելով ՀՀ գործող նախագահ` Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հոկտեմբերի 27-ի» գործով քննիչին և պատասխանել է նրա հարցերին, ինչն արձանագրված է, և այդ զրույցը կցված է գործին (եթե չեմ սխալվում` նույնիսկ հրապարակված է մամուլում): Հիմա ո՞րն է հարցաքննության փաստի «պատմականացումը»` ես անկեղծ չեմ հասկանում»։ Հավելենք, որ Սողոմոնյանն «Ազատության» հետ զրույցում հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը երկրում չէ»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Աննա՛, հարկայի՞ն ես ուղարկել էդ մարդկանց վրա․ Դերենիկ Մալխասյան (video) Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է․ ձյուն է տեղում Ֆրանսիայում 9 մարդ է ձերբակալվել Լուվրի տոմսերի հետ կապված խարդախության գործով Իրանի կոշտ պատասխանը Հայաստանին չի՛ ուշանա․․․ ու՞մ եք ուզում խաբել․ Շաքարյանց (video) «Վենսն իր այս արարքի համար շատ տխուր ձևով պատասխան է տալու». Պարույր Հայրիկյան (video) ՊԵԿ հարկային գլխավոր տեսուչ է կալանավորվել՝ կաշառք ստանալու մեղադրանքով ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերքել են F-35 կործանիչների առանց ռադարների մատակարարման մասին տեղեկությունները «Ժողովու՛րդ, Նիկոլն իր թալանածի մեջ խեղդվում է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Դիմում ենք Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակելու բոլոր հայ կալանավորներին․ Սոցինտերն «Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում». Ռոբերտ Քոչարյանը՝ 9 մլրդ դոլարի շուրջ աղմուկի մասին (video) «ԹԱԼԱՆ․ 100 մլն դրամ նվիրատվություն են արել Աննայի ֆոնդին»․ Դերենիկ Մալխասյան (video) Իրանը նոր գեոստացիոնար արբանյակ է արձակել տիեզերք Հրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ «Վենսը իրեն դրսևորեց որպես վախկոտ սրիկա»․ Սերգեյ Շաքարյանց (video) Դոկտո՛ր ջան, դու սրանց նմաններին վաղուց գիտես, դիմացել ես, դիմադրել ու հաղթահարել. Աշոտյան Քաղաքի գրեթե բոլոր փողոցներում հսկայական փոսեր են. այսօրվա Երևանը 90-ականների գյուղ է հիշեցնում «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ ՀՀ-ի գոյության իրավունքի դիմաց Սյունիքի միջանցքը այլոց հանձնելու այլընտրանքը օրակարգային է դարձել Հայ առաքելական սուրբ եկեղեցին դատի է տվել նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանին ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել Ասում էին, թե Սամվել Կարապետյանը չի կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում․ պարզվեց՝ կարող է Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր, իսկ մեքենայում թմրամիջոց կար. բացահայտում Ձմեռային Օլիմպիական խաղեր․ այսօր ունենք մեկ մասնակից Ակնհայտ է՝ սա մերժում է․ պաշտպանը՝ ՔԿ-ի՝ Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու արգելքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am