«Մժեղների» պտույտը իշխանությունների շուրջ

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդեն որերորդ հայտարարությունն  է հնչում, թե՝ արդեն ստեղծել կամ ստեղծելու ենք կուսակցություն, որպեսզի պաշտպանենք Նիկոլ Փաշինյանին, ավելի ստույգ՝ այն քաղաքական միավորին, որը կգլխավորի վերջինս արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ինձ մոտ տհաճ դեժավյու է առաջանում նման հայտարարություններից հետո: Իսկ դուք չունե՞ք նման զգացողություն: «Փաստ» թերթի նախորդ համարում քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը խոսել էր պիգմեյ կուսակցությունների մասին: Այդպիսիք Հայաստանի քաղաքական գունապնակում քիչ չեն եղել ու այսօր էլ քիչ չեն: Լավագույն դեպքում մի «Գազելի» ուղևորաչափ անդամներ ունեցող կուսակցություններն իրենց գոյությունը քարշ են տվել առավել հզոր ու մեծ կուսակցությունների ստվերի տակ: Եթե ավելի պարզ արտահայտվենք, ապա պարբերաբար ֆինանսավորվել են այդ ուժերից (նախկինում՝ հիմնականում ՀՀԿ– ից), որ ընտրությունների ժամանակ գոնե հայտարարությունների մակարդակով սատարեն այդ ուժին կամ ուժերին՝ բարոյական ազդեցություն ապահովելով հասարակության վրա: Որոշ ուժեր, որպես պարգևատրում տեղ են ստացել ուժեղի համամասնական ցուցակում՝ առաջիկա հինգ տարվա համար ապահովելով կուսակցությունիկի ղեկավարի փափուկ աթոռն ու ապահով մանդատը, այսպիսով՝ ապահովել նաև այդ պիգմեյ ուժի գոյությունը: Այդպիսի կուսակցությունների անունները ոչ ոք ի վիճակի չէ հիշել հաճախ նույնիսկ այդ կուսակցությանն ինչ–ինչ ընկերական, բարեկամական կապերի արդյունքում անդամագրված անձանց մեծ մասը: Բայց դրանց ղեկավարների անունները շատ խոսուն են: Չնյարդայնացնեմ ընթերցողներին՝ ևս մեկ անգամ այդ անունները հրապարակելով, դրանք հանրությանը շատ էլ հայտնի են՝ յուրաքանչյուրն իր բնորոշմամբ: Ուղղակի արձանագրենք, որ նման վիճակի սովոր քաղաքական դաշտը ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել պիգմեյականության սինդրոմից: Հասկանալով հանդերձ, որ նոր Ընտրական օրենսգրքով եթե նույնիսկ անցողիկ շեմը ոչ թե 4, այլ 2 տոկոս դարձնեն, միևնույն է՝ իրենք խորհրդարան չեն անցնելու, ոմանք ամեն դեպքում որոշում են հասարակական կազմակերպության կարգավիճակը փոխել քաղաքական կազմակերպության կարգավիճակով: Նման իրավիճակը հաստատում է այն տեսակետը, որ սույն «գործիչների» առաջնային խնդիրը ջրի երեսին մնալն է, քաղաքական ալեկոծությունների արդյունքում հատակում չհայտնվելն է, այսինքն՝ բացառապես սեփական նեղանձնային կամ, եթե շատ կուզեք, նեղկուսակցական շահերից ելնելով: Եվ դարձյալ խնդիրն այդ պահին իշխանության ղեկին գտնվողին կպած լինելն է, հենց նրան սատարելը՝ նրա հետ դաշինք կազմելու կամ գոնե նրա ցուցակում մեկ տեղ փախցնելու համար: Դժվար է ասել, թե որքանով կհաջողվի Նիկոլ Փաշինյանին՝ խուսափել քաղաքական «մժեղներին» իր կողքը պահելու գայթակղությունից: Նախորդներին դա չհաջողվեց: Իսկ հասարակությունն ընտրությունների շեմին հաղթահարած կլինի ներկայիս էյֆորիան, իսկ սառը դատողության պարագայում դժվար կլինի արդարացնել, թե ինչու է այս կամ այն անձը հանկարծ քսմսվում այս կամ այն ուժին: Համաձայն ենք՝ Հայաստանում կուսակցությունների թվաքանակը չափազանց մեծ է, ու շատ ավելի ճիշտ կլիներ, եթե մի շարք կուսակցություններ ուղղակի լուծարվեին ու միանային առավել մեծ կուսակցություններին: Նույնը վերաբերում է նաև հասարակական կազմակերպություններին, որոնք փորձում են քաղաքական կյանքի վրա ազդեցություն ունենալ: Բայց դրա համար հազիվ թե կարիք կա ստեղծել նոր կուսակցություն, որպեսզի այն լուծարես ու միանաս ուրիշին: Ուղղակի անդամագրվեք գործողներին ու վերջ: Իսկ դաշինքներ սովորաբար կնքվում են կայացած կուսակցությունների միջև, այլ ոչ նրանց, որոնց անդամները միասին լավագույն դեպքում տեղավորվում են մեկ սենյակում, ընդ որում՝ շատ ազատ...

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 76 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am