Տիգրան Ներսիսյան. «Կուզենայի, որ «սիրո և համերաշխության» մթնոլորտն իրական լինի»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ»–ի հյուրը Հայաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանն է:  Հասարակության ցանկությունն անտեղի չէ Նոր Հայաստան կառուցելու մեկնարկը հրաշալի է և հուսադրող: Կան սպասումներ, որոնք, բնականաբար, պետք է արդարացվեն: Կարծում եմ` այդ ճանապարհին ենք: Մեկնարկը նաև սկզբունքային է` իրենց առջև խնդիրներ ու հարցեր են դրել: Իսկ արդյունք տեսնելու համար դեռ շատ քիչ ժամանակ է անցել, բայց կարևոր է, որ տեսնում ես այն ուղիները, որոնք իր առաջ է դրել նոր իշխանությունը: Մեր հասարակության զգալի մասը ցանկանում է հնարավորինս շուտ տեսնել փոփոխությունները: Այդ ցանկությունն անտեղի չէ: 25 տարի է` մարդկանց մոտ բազմաթիվ լրջագույն հարցեր են կուտակվել, որոնք շատ արագ լուծման կարիք են զգում: Փոփոխությունները շուտ տեսնելու ցանկություն կա, բայց դրանք այնպիսի խորը և արմատական հարցեր են, որոնց լուծման համար ժամանակ է պետք: Ճանապարհը ճիշտ է ընտրված, բայց մարդիկ պետք է աշխատեն` նոր տեսնենք իրական արդյունքը: Եթե պաշտոնյա ես, ուրեմն` հարուստ ես. նախորդների սխալները շատ են, Աստված չանի` կրկնվեն 20 տարի երկրում տոտալ թալան է եղել: Առաջին հերթին` պետք է կանխվի դա: Մենք ուղղակիորեն արձանագրել ենք` եթե ինչ–որ մեկը պաշտոն է ձեռք բերում, սկսում  է հարստանալ: Վերևից` առաջին մարդուց, մինչև ներքևի էշելոններ` եթե պաշտոնյա ես, ուրեմն` հարուստ ես: Թալանի չափն էլ է տարբեր եղել, բայց այդ փաստը սարսափազդու է: Այն աշխատավարձերով, որոնք ստանում են պաշտոնյաները, հնարավոր չէ նման կարողություններ ունենալ: Երկրորդը բանակի հարցն է: Մենք գիտենք, թե բանակն այսօր ինչ արժեք ունի պատերազմող և թշնամիներով շրջապատված մեր երկրի համար: Բայց, պարզվում է, այնտեղ էլ կանխարգելիչ ոչինչ չի եղել, բանակն էլ են թալանել: Սա սարսափելի է: Այսինքն` այնպես չի եղել, որ ինչ–որ մեկը գոնե ասեր` բանակի մասով չի կարելի: Գոնե բանակի առումով տաբու լիներ, բայց բանակն էլ են թալանել: Իսկ բանակից բխող հաջորդ հարցն անվտանգությունն է, որը դրված է նոր կառավարության առաջ: Անվտանգությունն արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերի մեջ է: Նախորդների սխալները շատ շատ են: Աստված չանի` կրկնվեն: Շարունակելն ուղղակի անհնար էր Կարծում եմ` հասարակության մեծ մասը հասկանում է, որ այնպես շարունակել այլևս չէր կարելի: Եկել էր մի պահ, որը շարունակելն ուղղակի անհնար էր: Բացթողումներից, սխալներից պետք է եզրակացություն անի նաև հասարակությունը: Ուզած, թե չուզած` հասարակությունը դուրս է գալու էյֆորիայից: Ինչ–որ մեկը ցանկանա, թե` ոչ, էյֆորիան անցնելու է, որովհետև այն ուղղակի հոգեվիճակ է: Իսկ երբ վիճակը ստաբիլանա, վերոնշյալ սպասումները հարցերի տեսքով դրվելու են նոր կառավարության և ղեկավարության առաջ: Բոլորը պետք է հասկանան` եթե երկիրն ինչ–որ մեկի կողմից կառավարվում է, ապա ով ուզում է` լինի, նրա վրա մեծագույն պատասխանատվություն է դրված: Մենք ժողովրդավարական երկիր ենք ուզում կառուցել, անձերը փոխվելու են, կառավարությունները փոխվելու են, բայց պետք է գիտակցեն երկիրը ղեկավարելու և առաջ տանելու լրջագույն պատասխանատվությունը: Ես կուզենայի, որ «սիրո և համերաշխության» մթնոլորտ ասվածն իրական լինի, որովհետև տեսնում եմ, որ այսօր կա նաև չարության մթնոլորտ: Իհարկե` կա համախմբում, բայց հասարակությունը բաժանված է մասերի: Ես ուզում եմ, որ այդ ամենը վերանա: Իհարկե մեծագույն չարիք գործածները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Տարբեր ոլորտներում եղած անարդոթյունները պետք է բացահայտվեն, թերությունները պետք է շտկվեն: Համենայն դեպս` պետք է գնալ այդ ճանապարհով, բայց այդ ամենը չպետք է հիմնված լինի ավելորդ նեգատիվի, ագրեսիայի ու չարության նոտաների վրա: Նայում ես համացանցը, մամուլը, դրսում զրուցում մարդկանց հետ, հասկանում ես, որ ավելորդ լարվածություն կա: Հասկանում եմ` ինչու է այդպես, ցավոք շատ– շատ բաներ են կուտակվել, բայց ավելորդ ագրեսիան, միևնույն է, լավ բանի չի տանում: Այդ տրամադրությունները պետք է մեղմվեն: Ծայրահեղականությունը ճիշտ մոտեցում չէ Բարեփոխումներ պետք է լինեն նաև մշակույթի ոլորտում: Այստեղ ևս ամենակարևորը ճիշտ ուղղություն ընտրելն է: Օրենսդրական փոփոխություններին ժամանակի ընթացքում և քայլ առ քայլ պետք է հասնել: Բայց ինչպես բոլոր ոլորտներում, այստեղ ևս ծայրահեղականությունը ճիշտ մոտեցում չէ: Այսինքն` ստեղծվածը քանդելը, ինչի օրինակներն ունենք: Ինչ–որ բան բարեփոխելու համար քանդել են եղածը, բայց դրա փոխարեն նորը չեն կարողացել կառուցել: Նման մոտեցումը սխալ է, քայլերը պետք է մտածված լինեն: Իսկ որ ամենակարևորն է` մշակույթի նախարարության հետ պետք է որոշումներ կայացնեն մշակույթի պրոֆեսիոնալները, ինչպես նաև` ներկայացնեն առաջարկություններ: Այդ գործընթացներում պետք է ներգրավված լինեն թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները: Սա է ճիշտ ճանապարհը: Իսկ որ մեր ոլորտին առնչվող կուտակված հարցերը բազմաթիվ են, և լուծման անհրաժեշտություն ունեն, փաստ է:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 704 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am