Ո՞ւմ դեմ է «Վեոլիա ջրի» ակցիան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վեոլիա ջուր» ընկերությունը գրանցվող շոգ եղանակի կապակցությամբ մայրաքաղաքում ու մարզերում «յուրօրինակ» ակցիա է իրականացնում: Ընկերությունը որոշել է չափել մարդկանց համբերությունը: Վթարի կամ պլանային անջատումների հիմնավորմամբ, քաղաքացիները ժամեր շարունակ զրկվում են ջրից: Իսկ եթե ընկերությունը որոշում է վերականգնել ջրամատակարարումը, ջրի ճնշումն այնքան ցածր է, որ այն «չեղածի հաշիվ» է: «Փաստը» դեռ հուլիսի 2–ին էր ահազանգ ստացել մասնավորապես Էրեբունի վարչական շրջանում ջրամատակարարման խայտառակ իրավիճակի մասին: Նշված վարչական շրջանի մասով արդեն երկրորդ անգամն է ջրամատակարարման պատճառ նշվում «Արարատյան պոմպակայանում» տեղի ունեցած վթարը: Ընկերությունից փորձել էինք նախ հասկանալ` հնարավո՞ր չէ այնպես վերականգնել և այնպես շտկել վթարից առաջացած հետևանքը, որ 2 օր հետո նորից նույն խնդրի առաջ չկանգնեն: Պատասխանելով հարցին` «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայության «հարյուր տարվա» պետ Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Չեմ տիրապետում տեղեկատվությանը, Հայաստանը մեծ է, ես մենակ եմ»: Նա փոխանցեց ընկերության էլեկտրոնային հասցեն` խորհուրդ տալով գրավոր հարցում ուղարկել: «Խոստանում եմ մինչև օրվա վերջ ձեր բոլոր հարցերին պատասխանել: Պետք  է ստուգման ուղարկենք, ստանանք տեղեկատվությունը և նոր ներկայացնենք պարզաբանումը»,–ասաց նա: Այնուհետև Մուրադ Սարգսյանի հետ զրույցում բարձրացրեցինք իրազեկման խնդիրը: Ասաց` զանգերի կենտրոնն իր իրավասության տակ չէ, ինքը միայն ֆեյսբուքյան պաշտոնական էջի առումով կարող է պարզաբանում տալ: Թեժ գծի մշտապես «զբաղված» օպերատորների հարցն էլ խնդրեց գրավոր հարցման մեջ ներառել: Նկատառմանը, թե կարո՞ղ եք մեկ–մեկ ուշադրություն դարձնել մարդկանց բողոքներին, մեկնաբանություններին, գոնե կապ ապահովել սպառողների հետ, նա արձագանքեց. «Շնորհակալություն, ընդունեցի ձեր ասածը, միանգամայն իրավացի եք»: Իսկ հարցին, թե ինչո՞ւ են ջրամատակարարումը դադարեցնելուց հետո միայն հայտարարում դադարեցման մասին, իմաստը ո՞րն է, պատասխանեց. «Դա էլ գրեք հարցման մեջ: Բայց որ շուտ ուղարկեն, շուտ կտանք: Բայց վթարի դեպքում եթե նախօրոք իմանայինք, «հենա դեմը կառնեինք»: Այսինքն` դա պլանային աշխատանք չէ, դա վթար է, վթար: Միգուցե ճնշմանը չդիմանալով` պայթել է, մետաղն է մաշված եղել: Հազար պատճառ կարող է լինել: Ինչպե՞ս նախօրոք իմանանք, թե որտեղ կլինի: Իսկ եթե ջրամատակարարման դադարեցումը պլանային աշխատանքով է պայմանավորված` երեք օր առաջ կարող ենք հայտարարություն անել»:Իսկ հարցին, թե ինչպե՞ս կբացատրեք այն, որ երբեմն ջուրն անջատվում է նաև այն փողոցներում, որոնք հայտարարությունների մեջ ներառված չեն, խոսնակը խնդրեց այդ հարցը ևս գրավոր հարցման մեջ ներառել: Այնուամենայնիվ, սպասելիք ունեինք, որ խոստացվածի համաձայն` հարցման պատասխանը կստանանք նշված ժամանակահատվածում: Թվարկված խնդիրների վերջում «ե՞րբ եք վերանայելու ձեր գործելաոճը» հարցադրումն էր: Պատասխաններ այդպես էլ չստացանք: Ընկերությունը խոստումը չկատարեց և շարունակում է լռել: Հայտարարություն չի տարածում անգամ արդեն առկա բողոքի մեծ ալիքի ֆոնին, քանի որ ողջ Երևանում ջրանջատումները զանգվածային են: Սոցիալական ցանցերում «Բողոք Վեոլիա ջրի դեմ» ակցիա է սկսվել: Մարդիկ ինքնակազմակերպվում են, ակտիվ տարածում իրենց բնակության հասցեներն ու նշում, թե քանի ժամ, քանի օր ջուր չեն ունեցել: Բացի այդ, քաղաքացիները սոցցանցերում ընկերության անգործության մեջ դիտավորություն են տեսնում: Այս համատեքստում հատկանշական է, որ ավելի քան մեկ շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևել յան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` «վարչապետը կարևորել է «Վեոլիա» ընկերության գործունեությունը մեր երկրում և հույս հայտնել, որ ՀՀ կառավարության և ընկերության միջև կձևավորվի սերտ համագործակցություն՝ ջրային արդյունավետ քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ»: Ընկերության ներկայացուցիչը անգամ նոր իրավիճակի վերաբերյալ է «ակնարկել»: Մալիկա Գենդուրին վստահություն է հայտնել է, որ «Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո նոր կառավարության հետ կծավալվի փոխշահավետ համագործակցություն, ինչը կնպաստի ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացմանը, ստանձնած պարտավորությունների կյանքի կոչմանը»: Իսկ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է` «մեր կառավարության գործունեության ընթացքում չեք բախվի վարչապետի շահերին, այլ կբախվեք միայն քաղաքացիների շահերի պաշտպանությանը»: Եվ որ ամենակարևորն է` վարչապետն առաջարկել է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի բոլոր խնդիրներն ու կներկայացնի դրանց լուծման հստակ առաջարկություներ: Սակայն «Վեոլիա»–ի համար իրավիճակ չի փոխվել: Ստացվում է` «Վեոլիա Ջուր»–ը պայմանավորվածություններին հակառակ գործելաոճ է որդեգրել: Մնում է հասկանալ, թե վերոնշյալ ակցիան կոնկրետ ում դեմ է: Հ.Գ Հոդվածն արդեն պատրաստել էինք, երբ տեղեկացանք, որ «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն հայտարարել է, թե սաստիկ տապի պատճառով բնակիչները նորմայից 2 խորանարդ մետր ավելի են ջուր սպառում: Նա բնակիչներին հորդորել  է խնայողաբար օգտագործել ջուրը և այն չմսխել ամենուրեք: Ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանն էլ հայտարարել է Երևանի ջրամատակարարման դադարեցումները կարգավորվելու են մինչ շաբաթվա վերջ: Համարենք` հավատացինք. 20 տարի սպասել ենք` մինչև շաբաթվա վերջ էլ կսպասենք:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am