Ո՞րն է Մոսկվայի դիրքորոշումը մոտալուտ պատերազմի վտանգի առիթով

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությանը, ասել է, թե Ռուսաստանը կողջունի այդ հանդիպումը: «Եթե նման հանդիպում անցկացնելը համաձայնեցվի և տեղի ունենա, ապա մենք կցանկանայինք էֆեկտիվ արդյունքներ և լավ մթնոլորտ», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Զախարովան՝ շարունակելով. - «Նման հանդիպում անցկացնելը հասունացած և անհրաժեշտ քայլ է՝ օրակարգում գտնվող խնդիրները լուծելու համար, այդ թվում՝ երկու պետությունների միջև [խնդիրները]»։ Հայաստանի նոր իշխանություններն Ադրբեջանի պաշտոնակիցների հետ հանդիպումներ դեռևս չեն ունեցել: Վերջերս Մոսկվայում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանոթացրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ Մինսկում վերջերս անցկացված Եվրամիության Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Զախարովան, պատասխանելով Պետդումայի նախագահի՝ Բաքվում արած հայտարարությունների վերաբերյալ հայաստանցի լրագրողի հարցին, Հայաստանի և Ադրբեջանի լրատվամիջոցների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ կոչ է արել կառուցողական լինել։ «Մի մտածեք, թե մենք դա չենք հասկանում։ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված յուրաքանչյուր խոսքը հակամարտ կողմերից յուրաքանչյուրի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Դուք գիտեք՝ մենք ավանդական մոտեցում ունենք ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Ադրբեջանի ու Հայաստանի հետ հարաբերություններին։ Դա պաշտոնական հիմնարար դիրքորոշում է, այն չի փոխվել։ Մենք երկու երկրների հետ աշխատում ենք ՝արդյունքի հասնելու համար։ Այդ հակամարտության կարգավորման գործում մեր դերակատարությունը չենք համեմատում Բաքվի և Երևանի հետ, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեզ համար միջազգային օրակարգի հրատապ հարցերից մեկն է։ Երկու կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, համաձայնեցված դիրքորոշումներն, անկասկած, համապատասխանում են մեր շահերին, ուստի ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված Ռուսաստանի մոտեցումները չեն փոխվել», - APA գործակալության փոխանցմամբ, ասել է Զախարովան՝ նշելով. - «Ինչ վերաբերում է հայտարարություններին, դրանք հնչեցնում են քաղաքական գործիչները, տարբեր մակարդակի խորհրդարանականները, պատմաբանները, այդպիսի հայտարարությունները շատ են, այդ հարցի հետ կապված կա պաշտոնական դիրքորոշում և այն ձեզ հայտնի է»։ Ըստ ամենայնի, Զախարովան ցանկացել է հանդարտեցնել կրքերը վերջերս ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ Բաքվում արած հայտարարությանը, թե Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում «միշտ եղել է կառուցողական և ճիշտ»:  Թեև, Վոլոդինը վերահաստատել էր, որ Ռուսաստանը հանդես է գալիս դրա խաղաղ կարգավորման օգտին, այնուամենայնիվ նրա կողմից Բաքվին «կառուցողական» անվանելը, մեղմ ասած՝ անթույլատրելի էր: Մոսկվան այսպիսով, շարունակում է կողմերի միջև համաձայնության հասնելու մասին հույս հայտնել, չդատապարտելով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը ղարաբաղա-ադրբեջանական սահմաններում ուժերի կուտակումը, ինչպես նաև նախիջևանի կողմից լարվածությունը: Ավելին, օրեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ռազմաշունչ հայտարարություններով է հանդես եկել, մասնավորապես, ասելով, թե իրենց նպատակն է նախապատրաստել բանակը պատերազմի համար, և «այսօր ադրբեջանական բանակն արդեն պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները»: Այս հայտարարությունը հետևողականորեն անտեսվում է Մոսկվայի կողմից, անգամ բալանսավորված ձևով չի ասվում է, անթույլատրելի է ռազմատենչ հայտարարությունները: Ո՞րն է Մոսկվայի դիրքորոշումը մոտալուտ պատերազմի վտանգի առիթով: Ի՞նչ պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել այս պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի բանակցողների միջև, որպեսզի Մոսկվան էլ դրանց աջակցի: Հանդիպում-հանդիպման համար, ապա դրանից հետո՝ նորից կրակոցնե՞ր... Թամար Բագրատունի

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am