Շվեդիան հաղթեց Շվեյցարիային
Սանկտ Պետերբուրգում կայացավ ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Շվեդիա-Շվեյցարիա խաղը: Շվեդիան Էմիլ Ֆորսբերգի միակ գոլի շնորհիվ 1-0 հաղթեց Շվեյցարիային: Շվեդիայի ընտրանու մրցակիցը 1/4 եզրափակիչում կլինի Կոլումբիա-Անգլիա զույգի հաղթողը:
