Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Նադեժդա Սարգսյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս. թ. հուլիսի 4-ին, ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հուլիսի 5-ին, ժամը 11:00-13:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: Նադեժդա Վիգենի Սարգսյան Երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքի 63-րդ տարում իր մահկանացուն կնքեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի Նադեժդա Սարգսյանը: Երգչուհին ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 17-ին, Երևանում: 1971 թվականին ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի դասընթացները, 1992-ին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը։ 1973-1978 թթ. եղել է «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի, 1977-1987 թթ.` Հայաստանի պետական էստրադային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյան) մենակատար: 1987-1992 թթ. «Հայեր» անսամբլի և մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել, 1992-1999 թթ.՝ «Հայեր» մշակութային կենտրոն» բարեգործական հիմնադրամի նախագահը: 1999-2007 թթ. նախագահել է «Էմի Բի» պրոդյուսերական կենտրոնում: 1997թվականից հիմնադրել և ղեկավարել է «Դո-ռե–մի» հանրապետական և միջազգային մանկապատանեկան երգի մրցույթը: 1995-1999 թթ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ 2007-ից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում «Տարեմուտի երեկո-2008», «Երկու աստղ» և այլ նախագծերի, իսկ 2008-2009 թթ.՝ «Մանկական Եվրատեսիլ» և «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթներին Հայաստանի կողմից հանդես եկող պրոդյուսերն է եղել: 2003–2017 թթ. ղեկավարել է Երևանի մշակույթի պետական քոլեջը։ Նրա առաջին իսկ բեմելով դրսևորվել էր իր բացառիկ տաղանդը: Մտավորականի, ազնվագույն մարդու իր վառ և կիրթ կերպարով, նա բեմում կայացել և անմահացել է բազմաթիվ կատարումներով: Նադեժդա Սարգսյանը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի 40 երկրներում։ Երգացանկում ներառված էին Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մելիք Մավիսակալյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի և այլոց երգերը: Նադեժդա Սարգսյանի կատարումները սիրված են եղել ունկնդրի կողմից և իրավամբ դարձել ժողովրդի սեփականությունը: ՀՀ նախագահի հրամանագրով Նադեժդա Սարգսյանը 2010 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը: 2017 թ. «Մշակույթի և կատարողական արվեստների միջազգային ակադեմիայի» խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է այդ ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչում: 2013 թ. ՌԴ հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի խորհրդի կողմից Նադեժդա Սարգսյանը ճանաչվել է ակադեմիայի պատվավոր անդամ: 2016-ից ՀՕՖ-ի, «Նվիրիր կյանք» և այլ բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ էր: Մեծ է Նադեժդա Սարգսյանի ավանդը հայ ժամանակակից էստրադային երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում: Ի դեմս Նադեժդա Սարգսյանի, մեր հասարակությունը կորցրեց տաղանդավոր երգչուհու և հմուտ մանկավարժի: Երաժշտարվեստի երախտավորի, մանկավարժի և արվեստի իրական նվիրյալ Նադեժդա Սարգսյանի կերպարը դեռ երկար կուղեկցի երաժշտական հանրությանը, նրա հիշատակը վառ կմնա արվեստասեր հասարակության սրտում: Կառավարական հանձնաժողով

դիտվել է 148 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am