Ա. Դուգինը ոչ թե ՌԴ ազգային շահերը ներկայացնող գործիչ է, այլ՝ քողարկված ազգայնական. Արթուր Աղաբեկյան

Ալեքսանդր Դուգինին հանդիպել եմ Ստեփանակերտում 1994թ. Աշնանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Արցախի հերոս», Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը:«Օրերս կարդացի, որ Դուգինը մի շարք ռուս գործիչների հետ այցելել է Լելե Թեփեի բլուր, ուր հայտարարել է, որ իբր ինքը «առաջին անգամ է այցելում Ղարաբաղ», ուստի ուզում եմ կիսվել մի հուշով. Ալեքսանդր Դուգինին հանդիպել եմ Ստեփանակերտում 1994թ. աշնանը, ճիշտ օրը չեմ հիշում: Ստեփանակերտում նա ցանկացել էր հանդիպել դաշտային հրամանատարների հետ: Բարեբախտաբար, թե դժբախտաբար հանդիպմանը որպես հրամանատար՝ ներկա եմ եղել միայն ես: Իրեն ուղեկցում էին այդ օրերի արցախյան քաղաքական գործիչներ: Դուգինը հորդորում էր մեզ, որ օր առաջ պետք է վերսկսել ռազմական գործողությունները՝ հայտարարելով, որ ադրբեջանը ոչ միայն Արցախի և Հայաստանի թշնամին է, այլև Ռուսաստանի Դաշնության: Երբ ես իրեն ասացի, թե այդ դեպքում ինչու Ռուսաստանի Դաշնությունը մեզ չի օգնում արդիական զենքեր ձեռք բերելու հարցում, նա պատրաստակամություն հայտնեց, որ Մոսկվա վերադառնալուն պես կմիջնորդի ՌԴ Գլխավոր Շտաբին մեզ հարյուրավոր արդիական СВД տիպի դիպուկահար հրացաններ մատակարարելու համար, ակնկալելով, որ նա ամեն օր ուրախությամբ կլսի հայ դիպուկահարների կողմից խոցված հարյուրավոր ազերի զինվորականների մասին լուրերը: Իր խոսքից ես հասկացա և այդ մասին իմ կարծիքը հայտնեցի ինձ ուղեկցող հայ գործընկերներիս, որ սա ոչ թե ՌԴ ազգային շահերը ներկայացնող գործիչ է, այլ քողարկված ազգայանական է և ներկայացնում է ռուսական իմպերիալիզմի շահերը: Սրանում է՛լ ավելի համոզվեցի հետագա տարիներին՝ հետևելով նրա տարբեր հայտարարություններին: ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ աշխատած տարիներին, մի առիթով, ռուսական բանակի մի գեներալ ոգելից խմիչքի ազդեցության տակ, ինձ ասաց, որ մենք՝ ռուս գեներալներս, Հայաստանին նայում ենք որպես գուբերնիա, երբ ես ցուցադրաբար վեր կացա, որ հեռանամ, նրան ասացի. «Աչքիս դու Դուգինի ընկերն ես»: Նա ժպտաց ու ասաց. «Սխալվում ես գեներալ, Դուգինը քաղաքական պոռնիկ է»:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am