Տուժողի կինը մանրամասներ է ներկայացրել «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպից

Դավթաշեն վարչական շրջանի «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի առիթով՝ ըստ տուժողի՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը։ Այս թեմայով Slaq.am-ը զրուցեց տուժողի կնոջ՝ Լիլիթի հետ, ով մեզ հետ զրույցում ներկայացրեց դեպքի մանրամասները։ «Իմ տղան աշխարհի բռնցքամարտի չեմպիոն է, ով ունի երկքաղաքացիություն, երեխաս ելույթ ունեցավ և հաղթեց, որից հետո մենք մեկնեցինք Ռուսաստան և այստեղ երեխայիս հետախուզում տվեցին, և քանի որ երեխաս ամուսանացած էր, կինն ու թոռնիկս մնացել էին այստեղ, ինքն էլ հետախուզման մեջ էր, ընտանիքը չէր կարողանում միասին լինել, թոռնիկս անընդհատ լացում էր և հորն էր պահանջում, մեր նյարդերն արդեն 2 տարի է ամբողջովին քայքայվել էին։ Մենք իմանալով, որ այս հարցին միայն լուծում կարող է տալ պարոն Ծառուկյանը՝ դիմեցինք նրան։ Ինչ-ինչ պատճառներով 2 տարի չէր ստացվում մեր հանդիպումը։ Մենք իր հետ վաղեմի ընկերներ ենք և իմանալով, որ Պարոն Ծառուկյանը բոլոր սպորտսմեններին աջակցում է, բոլորին օգնում է ամուսինս գնաց Օլիմպավան պարոն Ծառուկյանին հանդիպելու։ Իրենք զրույց են արել, ամեն ինչ լավ է եղել, ուղղակի էնտեղ ամբիոնի վրա ջուր է թափված եղել և կտրուկ պտտվելուց ոտքը դրել է ջրի վրա և սայթաքել, ընկել է աթոռի վրա, ուրիշ ոչ մի բան չի եղել։ Մենք ոչ մի խնդիր, ոչ մի բողոք չունենք պարոն Ծառուկյանի հետ։ Ինչ որ ելույթներ են եղել, խոսակցություններ են եղել, դրանք բոլորը ես եմ ասել, գնացել եմ հիվանդանոց տեսել եմ ամուսնուս, նրան սրսկել էին թմրեցնող դեղեր, գիտակցությունն էլ տեղում չէր, ինչ որ խոսել եմ՝ ես եմ բարձրաձայնել, իսկ ամուսինս ինչ ասել է՝ արդեն դեղի ազդեցության տակ է եղել։ Մենք ոչ մի խնդիր չունենք։ Մենք ոնց եղել ենք բարեկամներ, այդպես էլ մնացել ենք, ոչ մի խնդիր չունենք ոչ պարոն Ծառուկյանի հետ, և ոչ էլ ուրիշների հետ, ուղղակի ես որպես ծնող՝ պահի ազդեցության տակ բարձրաձայնել եմ այդ հարցը»։ Խոսելով տուժողի վիճակի մասին, նա ասաց․ «վիճակը ստաբիլ է, 2-3 ժամից նոր մանրամասներ կասեն վիճակի մասին»։

դիտվել է 31 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am