Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Նախիջեւանում
Նախիջեւանում տեղակայված Ադրբեջանի Առանձին համազորային բանակի ՀՕՊ զորամասերում եւ ստորաբաժանումներում հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվում՝ մարտական հրաձգության կիրառմամբ, հայտնում է Haqqin.az-ը: Զորավարժությունները սկսվել են մարտական տագնապից, հակադարձվել են պայմանական օդային հակառակորդի առաջին հարվածները, մարտական գործողություններ են իրականացվել հրամանատարական եւ կառավարման կետերում:
