Ռուբեն Հայրապետյանի ճակատագիրը Նիկոլ Փաշինյանի ձեռքերում

Կրկին մեծ աղմուկ է բարձրացել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի շուրջ: Հունիսի 30-ին նշանակված էր ՀՖՖ 16-րդ տարեկան ժողովը, որն անցկացվեց Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում, որը պատկանում է Ռուբեն Հայրապտյանին: Եւ հանրության մի շերտ, որը վերջին տարիներին դժգոհ է Ռուբեն Հայրապետյանի նախագահությունից ու վստահ է, որ ազգային հավաքականի գրեթե չգոյությունը պայմանավորված է հենց Հայրապետյանի անձով ու նրա հաստատած բարքերով, որի մասին մամուլը տարիներ շարունակ բարձրաձայնել է, ակնկալում էր, որ թավշյա հեղափոխությունը կանցնի նաեւ ՀՖՖ-ով ու հրաժարական կներկայացնի նաեւ Հայրապետյանը, սակայն դա տեղի չունեցավ, դրա փոխարեն ՀՖՖ նախագահը իր կարճ ելույթում պնդել է, թե միայն իրեն է տեսնում այդ պաշտոնում: Հայրապետյանը նշել է նաեւ, որ ՀՖՖ նախագահ չի դառնա միայն այն դեպքում, եթե ֆուտբոլային հանրությունը չցանկանա դա: Ապա հավելել․ «Ի՞նչ ա նշանակում՝ ֆեդերացիայի նախագահ ես ընտրվում և ֆուտբոլային հանրության ցանկությունը չկա։ Ուղղակի ծիծաղելի է։ Կամ ձեզ թվում է՝ ես էդքան կառչա՞ծ եմ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, ամեն գնով պիտի ասեմ՝ գիտե՞ք ինչ, ժողովուրդն ինձ չի ուզում, բայց ես պարտադիր պիտի մնամ։ Չարաչար սխալվում եք, հաստատ տենց չի»։Հիշեցմանը, որ երկրպագուները բազմաթիվ ակցիաներ են կազմակերպել իր հրաժարականի պահանջով, Հայրապետյանն արձագանքեց՝ շատ լավ գիտի ակցիաների կազմակերպիչներին ու վստահ է, որ նրանք մեծամասնություն չեն կազմում․ «Էդ երկրպագուները նորմալ, ազնիվ տղերք են։ Նրանց միջից մի երկու հոգու հրահրեցին, տենց սարքեցին։ Իհարկե, եթե երկրպագուները չուզեն, գնալու եմ»: Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիան ղեկավարում է 2002 թվականից: Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության հարցին, նշելով՝ հույս ունի, որ կկայանա այնպիսի ընտրություն, որը և՛ ֆուտբոլասերների, և՛ ֆեդերացիայի սրտով կլինի: Մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը ՀՖՖ նախագահը միայն ասել է, թե համակարծիք է վարչապետի հետ: Ենթադրվում էր, որ տարեկան ժողովի օր Ռուբեն Հայրապետյանը կնախաձեռնի նաեւ ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրություն եւ կշարունակի իր իշխանությունը, սակայն նա չգնաց այդ ռիսկին: Խնդիրն այն է, որ ֆեդերացիայում նախագահի ու գործադիր կոմիտեի ընտրություններ պետք է լինեն մինչեւ 2019 թ. փետրվար ամիսը: Գործող նախագահի ու գործադիր կոմիտեի պաշտոնավարման ժամկետը, որը 4 տարի է, լրանում է 2019-ի հունիսին, սակայն արտահերթ ընտրություններ պետք է լինեն, որովհետեւ մինչեւ 2019-ի փետրվար ՀՖՖ-ն պետք է իրավաբանական անձանց միությունից (ԻԱՄ) վերակազմավորվի հասարակական կազմակերպության (ՀԿ).«Ֆուտբոլային վայ մասնագետներն ասում էին, որ այսօր տեղի է ունենալու ՀՖՖ նախագահի ընտրություններ: Ես հայտարարում եմ, որ նման բան չկա: Ամեն ինչ տեղի է ունենալու ՀՖՖ-ի կանոնադրությանը համապատասխան: Ժողովը վարելու լիազորություններս հանձնում եմ Արմեն Մինասյանին: Ես հարգելի պատճառով պետք է գնամ» – ասել է նա ու հեռացել ժողովից, որից հետո յուրայիններն արել են իրենց սեւ գործը: «Շիրակ», «Միկա», «Ուլիս», «Արմավիր», «Ֆուրման Աբրահամյան», «Հայ-Արի», «Էսթեղլալ Կոտայք», «Զվարթնոց ՀԱՈւ» ֆուտբոլային ակումբները զրկվել են ՀՖՖ անդամությունից: Ժողովի մասնակից անդամները՝ թվով 24 անդամ, միաձայն կողմ են քվեարկել նշված ակումբների անդամությունից զրկելուն: Լրատվամիջոցները տեղեկություններ հրապարակեցին, որ 47 պատվիրակներից Սևան են ժամանել միայն 16-17-ը. Հայրապետյանը քվորումն ապահովել է արհեստականորեն` կողմնակի մարդկանց ներկայությամբ: Ավելին, ոչ լեգիտիմ ժողովը որոշում է ընդունել նաեւ, որ ՀՖՖ նախագահի ընտրությունը պետք է անցկացնել փետրվարին: Սա նշանակում է, որ Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հանձնվել ու հիմիկվանից ՀՖՖ-ն վերաձեւում է իր վրայով՝ դուրս մղելով ոչ յուրայիններին, որպեսզի ամիսներ հետո սահուն ընտրություններ կազմակերպի եւ ինչպես վարչապետն է ասում, լինի ֆեդերացիայի սրտով: Հայրապետյանը չի շտապում նախագահի արտահերթ ընտրություն անցկացնել՝ գուցե հույս ունենալով, որ կկարողանա Նիկոլ Փաշինյանի հետ լեզու գտնել ու շարունակել իր իշխանությունը ֆուտբոլի ֆեդերացիայում: Կլինի արդյոք այդ ընտրությունը հանրության սրտով, դա թերեւս պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչպես Փաշինյանը կարձագանքի Սեւանում տեղի ունեցած ժողովին, որը ըստ լրատվամիջոցների՝ անց են կացել ակնհայտ խախտումներով: Անի Սահակյան

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am