Հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցում սովորում են հենաշարժողական խնդիրներ չունեցողներ. Անահիտ Բախշյան (video)

Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը հերթական անգամ բարձրացրեց ներառական կրթության ապահովման առաջ ծառացած խնդիրները. «Բան այն է, որ համընդհանուր ներառման անցնելու գործընթացը պետք է սկսի հատուկ դպրոցների վերակազմավորումից, այսինքն՝ մանկավարժահոգեբանական ծառայությունների կենտրոններից: Այն հատուկ դպրոցները, որոնք պետք է դառնային մանկավարժահոգեբանական ծառայությունների կենտրոններ, մինչ օրս չեն դարձել: Ինչու՝ պատճառները շատ են, որոնցից մեկն այն է, որ այդ հատուկ դպրոցների տնօրենները և շահագրգիռ տարբեր մարդիկ, ժամանակին այդ գործընթացը չեն սկսել»:Բախշյանի խոսքով՝ Երևանում 4 հատուկ դպրոց պետք է անցներ մանկավարժահոգեբանական ծառայությունների կենտրոնի, սակայն, ըստ Բախշյանի, այդ հատուկ դպրոցները ընդհատակյան գործողություններ են արել՝ տարածել են, թե այդ դպրոցներում սովորող երեխաների կրթության իրավունքը ոտնահարվում է և այլն: «Այդ դպրոցներից մեկը նախարարության ենթակայության տակ գտնվող թիվ 17 հատուկ դպրոցն է, որը հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներ են սովորում: Երբ նայում ենք այդ դպրոցի կայքը, որտեղ կան միջոցառումների նկարներ, տեսնում ենք, որ մասնակիցները բացառապես նրանք ենք, ովքեր չունեն հենաշարժողական խնդիրներ, միայն կարող ենք նկատել հատուկենտ երեխաներ, որոնք սայլակի վրա են: Հարց՝ ինչու են այստեղ սովորում ոչ հենաշարժողկան խնդիրներ ունեցող երեխաներ, արդյոք այդ դպրոցը հարմարացվեծ խնդիրներ ունեցող երեխաներին: Կայքում տեղ կա ՝ շինություն, սակայն սեխմում ես ու տեսնում, որ որևէ բան չկա, և պարզ չէ՝ այդտեղ վերելակ կա, թեքահարթակները հարմար են, թե՝ ոչ»,-շեշտեց Անահիտ Բախշյանը: Մանրամասները՝ տեսանյութում.

դիտվել է 1882 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am