Նախորդ մեկուկես ամսվա գործունեության ընթացքում որեւէ կոնկրետ ներդրումային բիզնես-ծրագիր չի ներկայացվել

Տնտեսական գործընթացներն ակտիվանալու փոխարեն նահանջել են։ Մի շարք կարեւոր ոլորտներում նկատվում է աճի միտումների կտրուկ դանդաղում, ու դեռ պարզ չէ, թե առաջիկայում որքանով է հնարավոր շտկել իրավիճակը։ Հավասար մրցակցային պայմանների ապահովման, մենաշնորհների վերացման, մրցակցային միջավայրի խորացման եւ շուկայում նոր մասնակիցների ներգրավման ճանապարհով սպասվող գների նվազեցում տեղի չի ունենում։ Ներմուծվող ապրանքները, որտեղ պետք է դիտարկվեին առաջին գնանկումային երեւույթները, բացի մեկ-երկուսից, չեն էժանանում։ Ավելին, որոշ դեպքերում նույնիսկ թանկացել են։ Գների բարձրացման միտումներ կան նաեւ ծառայությունների ոլորտում։ Реклама 30 Ասենք, որ նախորդ տարվա համեմատ գներն ավելի ցածր են գյուղմթերքների ոլորտում, սակայն պայմանավորված մի շարք հանգամանքներով, որոնք որեւէ առնչություն չունեն կառավարության գործունեության հետ։ Նախ այս տարի եղանակային պայմանները լավ էին գյուղատնտեսության համար։ Մյուս կողմից՝ գյուղատնտեսական տարին շատ ավելի վաղ է մեկնարկել, ինչը գյուղմթերքների շուկայում սեզոնային որոշակի տեղաշարժեր է առաջացրել՝ ուղղակիորեն արտահայտվելով գների վրա։ Բայց սա ժամանակավոր երեւույթ է, որը աստիճանաբար փոխելու է ազդեցությունը։ Այն առավել ակտիվ կարտահայտվի գյուղատնտեսական տարվա ավարտին։ Չկան ներդրումային նոր առաջարկներ։ Չնայած հեղափոխության ընձեռած «իդեալական» հնարավորություններին, ինչի մասին հպարտորեն հայտարարում են վարչապետն ու կառավարության անդամները, այնուհանդերձ նախորդ մեկուկես ամսվա գործունեության ընթացքում որեւէ կոնկրետ բիզնես-ծրագիր չի ներկայացվել։ Չի եղել որեւէ ներդրումային խոստում։ Իհարկե, եթե այդպիսիք լինեին, կառավարությունն օր առաջ կշտապեր հայտարարել։ Հավանաբար ժամանակն է հարցնել, թե ինչո՞ւ է այդպես եւ ո՞ւր մնացին նախկին բարձրագոչ հայտարարությունները, այդ թվում՝ այն ոլորտներում, որոնց հետ կապված հասարակության շրջանում լուրջ սպասումներ էին ձեւավորվել իշխանափոխությունից առաջ։ Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 70 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am