Պատերազմի վտանգ միշտ էլ կա: Կարեւոր հարցն այն է, թե ո՛վ է ավելի պատրաստ

«Պատերազմի անմիջական վտանգ չկա: Սակայն մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Իսկ այն, որ պատերազմի հավանականություն կա ինչ-որ չափով, դա միշտ էլ հայտարարվել է: Զինված ուժերը ելնում են նրանից, որ ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել»,- երեկ հայտարարեց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով իրավիճակի ու լարվածության մեծացման վերաբերյալ լրագրողների հարցերին: Բնական է, իհարկե, որ գլխավոր շտաբի պետը, մանավանդ լրագրողների հետ զրույցում, ասի՝ անհանգստանալու որեւէ բան չկա: Նրա այդ արտահայտությունն ավելի շուտ կարելի է ընկալել այսպես, որ՝ բանակը լիովին պատրաստ է կատարել իր վրա դրված խնդիրները: Այն, որ բանակը, անկախ ամեն ինչից մեր 18-20 տարեկան զինվորներն ու պայմանագրայինները պատրաստ են պատվով ու անձնուրաց կատարել իրենց վրա դրված խնդիրներն ու քաղաքացիական պարտքը, տեսել ու համոզվել ենք վերջին տասնամյակներում, հատկապես վերջին տարիներին, թե՛ «սահմանային կամ դիվերսիոն պատերազմի», թե՛ ապրիլյան պատերազմի ընթացքում: Այնպես որ մեր հասարակությունը դա արդեն որպես աքսիոմ է ընդունում: Բայց անհանգստանալու բան ու որեւէ բան կա մի՛շտ: Ամենից առաջ դա մեր արեւելյան, ոչ բարով, հարեւան պետությունն է՝ Ադրբեջանը, իր ռազմատենչ ղեկավարությամբ ու «պատերազմի քաղաքականությամբ», անթաքույց արտահայտվող զավթողական նպատակներով, որոնք այսպես կոչված միջազգային հանրության կողմից համարժեք գնահատականի չեն արժանանում: Реклама 30 Սակայն թշնամին, որպես «անհանգստացնող որեւէ բան» կամ գործոն, գոյություն ունի մշտապես եւ, ցավոք, անհայտ է, թե դեռ քանի տասնամյակ է առկա լինելու: Այսինքն՝ պատերազմի վտանգ միշտ էլ կա: Կարեւոր հարցն այն է, թե ո՛վ է ավելի պատրաստ: Իսկ սա ենթադրում է ոչ միայն բանակի (սպառազինություն, զինվորականության հմտություն, մարտական ոգի), այլեւ հասարակության պատրաստվածությունը, համապատասխան հոգեվիճակ: Ու այս տեսանկյունից «անհանգստացնող մյուս բաները» շատ ավելի մտահոգիչ են: Ամենից առաջ, իհարկե, անհանգստացնող է այն, թե ինչպիսի խառնիխուռն, անհամարժեք են հաճախ լինում արձագանքները հակառակորդի կողմից ուժերի կուտակումների վերաբերյալ տեղեկություններին: Անցած մոտ երկու ամսվա ընթացքում, երբ պարբերաբար նման տեղեկություններ էին տարածվում, հեղափոխական իշխանությունների ներկայացուցիչները ամեն կերպ ձգտում էին դրանք հերքել, ներկայացնել որպես ապատեղեկատվություն եւ այդպես շարունակ: Նման վերաբերմունքը չի կարող հետեւանքներ չունենալ հասարակության ընդհանուր ընկալման վրա: Ավելի մտահոգիչ հանգամանքներից մեկն էլ այն է, որ թավշյա իշխանափոխության հետեւանքով, ընդունվող որոշումների վրա էապես ազդելու հնարավորություն, լծակներ են ստացել անձինք ու շրջանակներ, որոնք նախքան այս հանդես են եկել անհարկի խաղաղասիրական դիրքերից, էլ չենք խոսում՝ զանազան փոքրամասնությունների պաշտպանությունը, բանակի հետեւողական քարկոծումը, արատավոր երեւույթները լղոզած բոլորի ու ամբողջ կառույցի վրա տարածելու նպատակային դրսեւորումները, «Ազգ-բանակ» մոտեցմամբ էական բարեփոխումների հանդեպ ծաղրական, մերժողական մոտեցումները եւ այսպես շարունակ: Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 58 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am