Ռուսական տարբեր գնահատականներն ու նախիջևանյան ճակատը. Շահան Գանտահարյան

Ադրբեջանական լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ  լուրեր էին տարածել, թե մի խումբ ռուս փորձագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ այցելել են Լելե Թեփեի բարձունք ու հակահայկական հարցազրույցներ տվել խրամատներում։ Լելե Թեփե այցելողների թվում էին Պետդումայի պատգամավորներ։ Եվ որովհետեւ Պետդումայի բաղկացուցիչ պատգամավորական խմբակցություններից էին Լելե Թեփեի այցելուները, փորձենք մնալ Պետդումայի շրջանակներում եւ հիշենք ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ Բաքվում արած հայտարարությունը, թե Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում «միշտ եղել է կառուցողական և ճիշտ»: Реклама 30 Չպետք է մոռանալ, որ պաշտոնական Մոսկվայի անունից ՌԴ արտգործնախարարության խոսնակը, հակակշռելով Պետդումայի խոսնակի կատարած հայտարարության բովանդակությանը, հանդես էր եկել արցախյան հակամարտության նկատմամբ իր երկրի դասական դիրքորոշումներից։ Այնուամենայնիւ նկատելի է, որ Բաքվի ձեռնարկած սեփական տարածքների վրա ռազմական կուտակումների եւ ռազմա-թատերական ներկայացումների առընթեր քաղաքա-թատերական ներկայացումներ կան այս անգամ ռուսական հարթության վրա։ Այս շրջագծում պետք է դիտարկել թե՜ Լելե Թեփեի, թե՜ Պետդումայի խոսնակի հայտարարությունները։ Բայց արտգործնախարարության խոսնակի հստակեցումները գուցե բաւարար չէին։ Որովհետեւ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը անհրաժեշտ էր համարել մեկնաբանել Պետդումայի անդամ Դմիտրի Սավելևի հայտարարությունը, որը վերաբերում էր արցախյան հակամարտության միակողմանի լուծմանը։ Զատուլինը այն համարել էր ոչ կոմպետենտ։   Ռուսական հարթության վրա հատկապես Պետդումայի շրջանակներում որդեգրել են մի քայլ առաջ երկու քայլ հետ մարտավարությունը արցախյան հակամարտության լուծման պատկերացումների բարձրաձայնումների առումով և ի դեպ առաջին անգամը չէ, որ ռուսաստանյան Պետդումայի շրջանակներից նման միակողմանի հայտարարություններ են հնչում։ Ադրբեջանական «կառուցողականության» ռազմական նորագույն դրսեւորումները վերաբերում են նախիջևանյան ճակատին։ Ադրբեջանական զինված ուժերը նախիջեւանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, որին ի պատասխան Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատասխան կրակ են բացել եւ թույլ չեն տվել թշնամուն կատարել իր ծրագիրը: Հայկական կրակից ամբողջովին քանդվել է և այրվել թշնամու դիրքը։   Սա արդեն զինտեխնիկայի կուտակումներից եւ սեփական տարածքների վրա տեղաշարժեր կատարելու մարտավարությունից մի քայլ այն կողմ է։ Թվում է, որ ադրբեջանական այս «կառուցողականությունը» ոչ միայն համընթաց է այս օրերին կազմակերպվող ռուս-թուրքական միացյալ զորավարժություններին, այլ նախիջևանյան տիրույթը նկատի ունենալով համաձայնեցված նաև Անկարայի հետ։   Լելե Թեփեի այցելուներն ու ադրբեջանական կառուցողականությունից խոսողները, եթե պետական հաստատությունների ներկայացուցիչներ են, պիտի իմանային, որ ոչ միայն իրենց երկրի պաշտոնական դիրքերի նկատմամբ հակասական տարրեր պարունակող հայտարարությունները քաղաքականորեն կարող են ատեկվատ չընկալվել, այլ նկատի ունենային այն հանգամանքը, որ համանախագահող երկրները զգույշ են իրար հակասող հայտարարություններ չանելու և իրենց ընդհանուր կեցվածքներից շեղումներ չանելու։ Իհարկե առանց բացառելու դերերի բաշխումով խառը ուղերձներ փոխանցելու հնարավորությունը։ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 323 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am