ԱՊՀ-ն մի տարածություն է, որտեղ կոռուպցիան ոչ թե խնդիր է, արատ, պայքարի թիրախ, այլ կենսակերպ է

Երևանում նախօրեին տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ հակազդման ԱՊՀ խորհրդի նիստը, իսկ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ընտրվել է նախագահ: Ի դեպ, նիստի մասնակիցներին ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եթե հանենք Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունն ու այս տեղեկատվությունը տեղավորենք 2018 թվականի մարտի Հայաստանում, ապա դրա վրա ուշադրությունը առավելագույն դեպքում կարող էր լինել հեգնանքը կամ ժպիտը: Հասկանալի է, թե ինչ պատճառով: ԱՊՀ-ն մի տարածություն է, որտեղ կոռուպցիան ոչ թե խնդիր է, արատ, պայքարի թիրախ, այլ կենսակերպ է իշխող համակարգերի, տարբեր բնագավառներում պետական կառավարման համակարգի պատասխանատուների համար, այդ թվում՝ իրավապահների: Սակայն 2018 թվականի հունիսի Հայաստանում պատկերն արդեն այլ է, որովհետև այստեղ արդեն գործ ունենք Հայաստանի հետ, որտեղ գործնականում պայքար է կոռուպցիայի դեմ, որտեղ քրեական գործեր են հարուցվում ապօրինի հարստացման թեմաներով, ընդ որում՝ ոչ միայն նախկին համակարգի տարբեր ներկայացուցիչների դեմ, այլ նաև նախկին նախագահի եղբոր ընտանիքի: Սակայն այստեղ էլ առաջանում է ժպիտ, որովհետև Հայաստանը՝ արդեն կոռուպցիայի դեմ գործնական ու մասշտաբային պայքար մղող Հայաստանը, մի կառույցի կամ հանրույթի անդամ է, որտեղ կոռուպցիան շարունակում է մնալ կենսակերպ, իշխող համակարգերի հենարան և խարիսխ: Այդ իմաստով, Հայաստանը դե ֆակտո ԱՊՀ-ից դուրս է կամ գոնե դուրս պետք է գա, որովհետև ի՞նչ է անում կամ ինչպե՞ս կարող է այդ կազմակերպությունում մի բան անել պետություն, որը սկզբունքորեն տարբեր է՝ իր կենսափիլիսոփայությամբ արդեն տարբեր է մյուսներից: Եվ այստեղ հանգում ենք մի հարցի, որը Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո այս կամ այն կերպ շրջանառվել ու շրջանառվում է՝ կապված ժողովրդավարական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարող, անհանդուրժող, օրենքի և իրավունքի, ազատ ընտրության և դրա միջոցով իշխանափոխություն ենթադրող Հայաստանի ու եվրասիական տարածության միջև հակասության հետ: Կարո՞ղ է Հայաստանը, ժողովրդավարականացող, լեգիտիմ իշխանությամբ, փոփոխվող իշխանություն ենթադրող ընտրական համակարգով Հայաստանը, իրավունքի և քաղաքացիության Հայաստանը լինել ԵՏՄ անդամ, լինել ՌԴ դաշնակից կամ ազդեցության, պատասխանատվության գոտի, և այլն: Զուտ աքսիոմատիկ առումով սա իսկապես բարդ հարց է, որովհետև թվում է, թե չի կարող, քանի որ լիովին տարբեր են ստացվում կառուցվածքները, մտածողությունը, արժեքները և այլն: Սակայն խնդիրը միայն այս տիրույթում չէ, միայն արժեհամակարգային հարթության վրա չէ: Ի վերջո, որևէ մեկը չի բռնել Հայաստանի ձեռքն ու չի արգելել կոռուպցիայի դեմ պայքարել, իրավունք, օրենք հաստատել և այլն: Սակայն ժամանակակից, գլոբալ աշխարհը, առավել ևս Հայաստանի դեպքում անխուսափելի է դարձնում գործակցությունն ինտեգրացիոն տարբեր միավորների շրջանակում: Եվ քանի որ Հայաստանի դեպքում դա ԵՏՄ-ն է, առնվազն առաջնայինն ու գերական՝ իրավա-պայմանագրային առումով, ապա խնդիրը, բնականաբար, առաջնայնորեն դիտարկվում է այդ համատեքստում: Իսկ այստեղ բանն այն է, որ ԵՏՄ մյուս անդամները, մեղմ ասած, ժողովրդավար-իրավական համակարգերի կրողներ չեն: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am