Փոխվել է իրավիճակը. «ԼՀ»-ն ու «Հանրապետությունն» արդեն պատրաստ են միավորվել մեկ ուժի մեջ, բայց այժմ թելադրողը «ՔՊ»-ն է

«Ընտրություններից առաջ «Ելք» դաշինքի 3 ուժերը՝ «Քաղաքացիակաև պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը», նախընտրական պլատֆորմում գրել էին մեկ ուժ դառնա­լու մասին: Սակայն քիչ անց պարզվեց, որ նրանք բազում տարաձայնություններ ունեն, և մեկ ուժի գաղափարն անիրականանալի է: Հատկապես 2018-ի ապրի­լից առաջ տարաձայնությունները սրվե­ցին: «ՔՊ»-ն դուրս եկավ քայլարշավի, իսկ մյուս երկուսը նրան մենակ թողեցին՝ մերժելով այդ պայքարը և համարելով, որ կա «երրորդ ճանապարհ»: Մեկ տարի շարունակ լրագրողները «Ելք»-ին տվել են այդ հարցը՝ երբ եք մեկ կուսակցություն դառնա­լու: «Ելք»-ականներն այդ հարցից նեղվում էին, խուսանավում: Այժմ, երբ «Ելքը» եկել է իշխանության, իսկ իրականում իշխանու­թյան է եկել «ՔՊ»-ն, մյուս 2 ուժերը, «իրենց կամքից անկախ», հայտնվել են իշխանու­թյան մեջ և վերանայել իրենց դիրքորո­շումը: Մեր տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունն» արդեն պատրաստ են միավորվել մեկ ուժի մեջ, բայց այժմ թելադրողը «ՔՊ»-ն է, որը չի մոռացել գործընկերների ապրիլյան պահվածքը: Հեղափոխությունից հետո նախ քննարկվում էր 30/70 հարաբերակ­ցությունը. նախընտրական ցուցակում 30 տոկոս՝ «ԼՀ» և «Հանրապետություն», 70 տոկոս՝ «ՔՊ», ինչին երկու ուժը դեմ են եղել: Հիմա էլ, մեր տեղեկություններով, «ՔՊ»-ականները 30-ին համաձայն չեն: Հատկապես «ՔՊ» ներքևի էշելոնը կտրա­կանապես դեմ է դաշինքով ընտրություն­ների գնալուն՝ իրենք հաղթել են և ուզում են հաղթանակը միայնակ վայելել: Այնպես որ, նոր դաշինքի ձևավորումն ավելի շատ բարոյական, հոգեբանական հարթության մեջ է, քան ընտրություններում հաղթելու տրամաբանության»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am