Ս. Կարապետյան. Որոշակի տեղեր ցրտահարություն եղել է
Որոշակի տեղեր ցրտահարություն եղել է: Հիմնական ցրտահարությունը եղել է Փարաքարի, Զվարթնոցի և Մերձավանի շրջանում: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա զեկուցեց, որ անցյալ գիշեր բացասական ջերմաստիճաններ են գրանցվել Հայաստանի շրջանների մեծամասնությունում, իսկ այսօր և վաղը սպասվում է ավելի ցածր ջերմաստիճան. «Հորդորում ենք ծխապատումը անպայման իրականացնեն, շարունակեն պաշտպանական միջոցները` կորուստները նվազեցնելու համար», -հորդորեց նախարարը: Ս.Կարապետյանը նշեց նաև, որ այսօր կորուստները գնահատել չեն կարող, դեռ վաղ է, բայց, ցավոք, ցրտահարություն որոշ տեղերում եղել է:
