Ռեյտինգայինների փողերի էֆեկտը. բիզնեսը սպասում է հիմ­նարար ազդակների

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային վիճակագրա­կան ծառայությունը նախօրե­ին հրապարակել է բյուջեի եկամուտների ու ծախսերի հունվար-մայիսի վիճակագ­րությունը, որտեղ երևում է, որ նախորդ տարվա նույն ժա­մանակահատվածի համե­մատ եկամուտներն ու ծախ­սերը նվազել են, հատկապես մայիսին դեֆիցիտը կազմել է 45 միլիարդ դրամ՝ գրեթե կրկնապատկվելով նախորդ մայիսի համեմատ: Այստեղ, իհարկե, ողբերգական ոչինչ չկա, եթե հաշվի առնենք մի քանի հանգամանք: Կարելի է թերևս հաշվել, թե ՀՀԿ բացարձակ, այսպես ասած, հաղթանակը ապահովելու համար որքան փող են ծախսել տեղերում ռեյտինգայինները, այն էլ մեկ տեղում միանգամից երկու, երեք, չորս ՀՀԿ-ական ռեյտինգային, որոնք ծախսել են ու ծախսել ձայների համար: Բնական է, որ այդ ամենը նաև իր արդյունքը պետք է ունենար բյուջեի եկամուտ­ների տեսքով, որովհետև մարդկանց ձեռքին փող է հայտնվել, սկսել են ծախսել, տնտեսությունն աշխուժացել է: Մի բան, որը չկա այլ տա­րիներին: Հիշում եք, Սերժ Սարգսյանի հարցազրույցն ու փաստարկը, թե 2017 թվա­կանը միակ կայուն տարին էր, և մենք ունեցանք 7 տո­կոսից ավելի աճ: Իրականում 2017-ը ընտրական տարի էր, աննախադեպ փողային դերակատարում ունեցած ընտ­րության տարի, և մենք ունե­ցանք 7 տոկոս տնտեսական աճ: Ի վերջո, արդյունավետ կա­ռավարումն ու կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքա­րը հույժ կարևոր ազդակներ են ներդրողներին, սակայն դրանք բավարար չեն, ինչ­պես բավարար չէ, իհարկե, միայն թավշյա հեղափոխությունից եկած ոգևորությունը: Բիզնեսը սպասում է հիմ­նարար ազդակների, որոնք առայժմ չկան: Փոխարենը, իհարկե, կա երկու բավական մտահոգիչ ազդակ, եղել է բարձրավոլտ էլցանցերի կառավարման մասին պայմանագրի չեղարկումը՝ «Տաշիր» կապիտալի հետ, առայժմ հիմնարար կերպով չպարզաբանված և նաև հեռանկարի առումով անորոշ, թե ինչ է լինելու ԲԷՑ ճակատագիրը, և Ամուլսարում հանքի շահագործման կամ կասեցման հարցը, որը ևս անորոշություն է, ինչը, մեղմ ասած, դրական ազդակ չէ Հայաստանով հետաքրքր­ված խոշոր կամ միջին ներդ­րողներին»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am