«Պիգմեյ» կուսակցությունների հայաստանյան ֆենոմենը

«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն օրերս Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում անդրադառնալով Հայաստանում հեղափոխության արդյունավետ ընթացքն ապահովելու խնդրին՝ տեսակետ է հայտնել, թե իշխանության ներսում տեղի ունեցող վերադասավորումներին զուգահեռ անհրաժեշտ է Հայաստանում կուսակցական համակարգը կայացնել:

«Չի կարող որևէ քաղաքական վարչակարգ իրապես դառնալ ժողովրդավարական առանց կուսակցական համակարգի կայացման: Նույնիսկ առանց կեղծիքների ընտրությունները միայն կարող են ապահովել ոչ երկարաժամկետ քաղաքական կայունություն, ինչի անհրաժեշտությունը, առավելապես թշնամական և ոչ բարյացակամ նկրտումներ ունեցող որոշ սահմանակից պետությունների պարագայում, կենսական է»,– գրել է քաղաքագետը: Նրա դիտարկմամբ, կուսակցական համակարգի չկայացածությունը հանգեցրեց ՀՀ– ում հեղափոխական իրավիճակի, իսկ այսօր ականատես ենք լինում մի երևույթի, ինչը որպես քաղաքական հակամշակույթ, կոչվում է «քաղաքական ճամբարափոխություն կամ շարքերի լքում»: «Դրա պատճառը կուսակցությունների մոտ գաղափարական հենքի թերագնահատումն է հենց որոշ կուսակցականների կողմից: Նրանցից շատերի համար մի քաղաքական ուժից դուրս գալը, երբ այն այլևս իշխանություն չէ, շատ «նորմալ» գործընթաց է: Սա նշանակում է, որ կուսակցությանը անդամակցության և դրանից դուրս գալու հարցում մեծապես կարևորվում են ոչ թե գաղափարախոսությունը, սկզբունքները, այլ ուղղակի քաղաքական դաշտում տվյալ ուժի գրաված դիրքը: Սակայն մեկ վերապահում անենք՝ քաղաքական դիրքերը մշտապես փոփոխվող են: Վերը նշված արատավոր քաղաքական երևույթն առաջին խոչընդոտն է կուսակցական համակարգի կայացման գործում»,–գրել է քաղաքագետը: «Փաստի» հետ զրույցում Է. Օրդուխանյանն ասաց, որ երկրի խորհրդարանական կառավարման համակարգի ժամանակ ԱԺ–ն միակ համապետական նշանակության ներկայացուցչական մարմինն է: Ուստի տեղական առանձնահատկություններից ելնելով՝ անհրաժեշտ է կայացնել այնպիսի կուսակցական համակարգ, որ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում երկաստիճան կամ երկու գումարած մեկ մոդելով ձևավորված «հարաբերություններ» ձևավորվեն: Նման համակարգեր ձևավորելու դեպքում, ըստ քաղաքագետի, քաղաքական դաշտից դուրս կմղվեն «պիգմեյները»: Դրանք քաղաքական փոքր կշիռ ունեցող ուժեր են, որոնք Լուսնի նման Երկրագնդի շուրջն են պտտվում:
««Պիգմեյ» կուսակցությունները սովորաբար մեծ կուսակցությունների «ուղեծրում» են գոյատևում: Դրանք այն կուսակցություններն են, որոնք տվյալ պահին քաղաքական դաշտում իրենցից որևէ բան չեն ներկայացնում, բայց սնվում են ավելի հզոր քաղաքական ուժերից: Եվ, երբ իրենց այլևս հարմար չէ լինել իշխանության կողքին, հարմար պահին կարող են նաև դուրս գալ այդ համագործակցությունից»,–ասաց քաղաքագետը: Զորօրինակ՝ ՀՅԴ–ն, որը չնայած գաղափարախոսությունների 180 աստիճան տարբերություններին, ՀՀԿ–ի հետ համագործակցության հուշագիր էր ստորագրել, սակայն իրեն հարմար պահին որոշեց դադարեցնել համագործակցությունը և անցավ «հակառակորդ» ճամբար: Քաղաքագետի կարծիքով, ամենակարևորը ՀՅԴ–ի պարագայում այն է, որ կուսակցությունը վերջապես վերադառնա իր սոցիալիստական գաղափարախոսական արմատներին և վերջ տա ազատական գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժերի հետ կոալիցիաներ կազմել, քանի որ իրականում իրարից տրամաբանորեն հակադիր ուժերը չեն կարող միասին նույն ուղիով ընթանալ գաղափարախոսությունների հակադրման պատճառով: «Այսինքն, քաղաքական կոալիցիաները պետք է համանման գաղափարախոսություն ունենան: Եվ չեն կարող կոալիցիոն նույն թևում իրար հակասող ուժեր լինել: Հայաստանի 27– ամյա քաղաքական կյանքում, անկախ այն հանգամանքից, թե գրանցված քանի կուսակցություն կա, խորհրդարանական շեմը հաղթահարել և մշտապես խորհրդարան է անցել 4–ից 6 քաղաքական ուժ: Ներկա խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում դաշինքները պետք է գաղափարական շեշտադրումներ անեն: Մենք ունենք խնդիր, որ քաղաքական ուժերը ոչ թե գաղափարախոսությունների վրա են ձևավորվում, այլ անձերի: Եվ եթե մենք իսկապես ուզում ենք ժողովրդավարական երկիր կառուցել, շատ կարևոր է կուսակցական համակարգը կայացնել»,–ասաց Է. Օրդուխանյանը: Քաղաքագետի դիտարկմամբ, եթե այդ գործընթացը տեղի ունենա էվոլ յուցիոն ճանապարհով, ապա կարող է շատ երկար տևել, բայց օգտվելով հեղափոխական իրավիճակից՝ հարկավոր է ներուժն օգտագործել և նշված ինստիտուցիոնալացման շրջանը շատ արագ հաղթահարել: Սակայն այդ հարցում կարևոր է ոչ թե հիմնվել ծանոթ–բարեկամ սկզբունքի, այլ՝ պրոֆեսիոնալներին ներգրավելու վրա, որը մեծապես կնպաստի պետականակերտման գործընթացին: Այսինքն, ժամանակն է, որ կուսակցություններն ինքնամաքրվեն: «Մեկ անձի կամ մեկ տասնյակ անձերով կուսակցությունները պետք է ինքնաբերաբար քաղաքականությունից դուրս մղվեն և առաջ տարվի գաղափարախոսության հիմքի վրա ձևավորված կուսակցությունների գաղափարը: Դրա արդյունքում է, որ կկայանա ոչ միայն քաղաքական դաշտը, այլև համակարգը»,–ասաց Է. Օրդուխանյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am