ՀՀԿ–ական կամակորությո՞ւն, թե՞ սաբոտաժ

«Փաստ» օրաթերթը գրում է. Հունիսի 30–ը Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Ընդ որում, միշտ էլ այդպես է եղել` համենայնդեպս` 1954 թվականից սկսած: Նախկինում, երբ Սերժ Սարգսյանը ներքին գործերի կա՛մ պաշտպանության նախարար էր, կա՛մ վարչապետ էր, կա՛մ էլ երկրի նախագահ, նրան շնորհավորում էին: Առանձնահատուկ էին շնորհավորում, մանավանդ, երբ Սարգսյանը նախագահ էր, որովհետև նախագահը նաև գերագույն գլխավոր հրամանատարն էր:

Ներկայումս Սերժ Սարգսյանը պաշտոն չունի, սակայն ավանդույթի համաձայն` Սերժ Սարգսյանը պարոն նախագահն է, որովհետև հեծանիվ չենք հայտնագործի, եթե ասենք, որ բոլոր նախկին նախագահների նկատմամբ համընդհանուր ընդունված դիմելաձև է` պարոն նախագահ: Այդպես է ԱՄՆ– ում, այդպես է Հայաստանում, Լևոն Տեր– Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի և նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի պարագայում: Սակայն անցած հունիսի 30–ին պարզվեց, որ որոշակի օղակների համար Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ գերագույն գլխավոր հրամանատար: Չէ, եթե ասենք շնորհավորանքներն ուղղված լինեին պարոն նախագահ Սարգսյանին, այստեղ որևէ արտառոց բան չէր լինի, բայց գերագույն գլխավոր հրամանատար` առնվազն զարմանալի է, որովհետև գերագույն գլխավոր հրամանատարը կոչում չէ, ինչպես, ասենք, արտակարգ և լիազոր դեսպանը, այն ընդամենը որոշակի պաշտոնից բխող սահմանադրական գործառույթ է, կարգավիճակ, այդքան բան: Այս պարզ փաստը, թերևս, չեն ուզում հասկանալ ՀՀԿ–ում և հանրապետականամերձ օղակներում, կամ էլ այս շրջանակները պարզապես հրաժարվում են ընդունել ներկայիս ի պաշտոնե գերագույն գլխավոր հրամանատարին (ընդ որում, միայն պատերազմական դրության ժամանակ): Շեշտում ենք` ի պաշտոնե, որովհետև եթե վաղը Հայաստանի Հանրապետության վարչապետի անունը լինի Պողոս Պողոսյան, ապա հենց նա էլ պատերազմի ժամանակ կլինի գերագույն գլխավոր հրամանատարը` համաձայն Սահմանադրության: Դե, իսկ եթե այնուամենայնիվ, վերոնշյալ շրջանակները պարզապես հրաժարվում են ընդունել ներկայիս գերագույն գլխավոր հրամանատարին` անկախ նրա նկատմամբ վերաբերմունքից, ապա այստեղ մենք գործ ունենք երկու իրողության հետ: Կամ սա ուղղակի պարզունակ կամակորություն է, կամ` հեռահար հաշվարկով դիտավորություն` սաբոտաժի տարրերով: Սակայն որն էլ լինի, այս վիճակն ուղղակի վկայում է այն մասին, որ Հանրապետականը այդպես էլ չի մարսում կատարված իրողությունը, դասեր չի քաղում, կառչած է մնում անցյալի հուշերից և, ամենավատը, չի ուզում փոխվել ու դառնալ որակապես այլ կուսակցություն, որի անհրաժեշտությունն իսկապես կա: Այսինքն` այստեղ բան չի փոխվել:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
 

դիտվել է 4 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am