Փաշինյանի ակնարկները հասարակությանը

«Փաստ» օրաթերթը գրում է. Դատախազության 100–ամյակի հանդիսավոր նիստից հետո վարչապետ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մի շարք, առնվազն հետաքրքիր, հայտարարություններ արեց, որոնց քաղաքական ենթատեքստը բավական հստակ էր: Նախ` անդրադառնալով «Սասնա ծռերի» հետ քաղաքական համագործակցության և արտահերթ ընտրությունների գնալու հարցին` Փաշինյանը պարզապես նշեց, որ նման անվանումով քաղաքական կազմակերպություն իրեն հայտնի չէ, իսկ ինչ վերաբերում է այդ անունով հայտնի` ՊՊԾ գունդը գրաված խմբին, ապա վերջիններս անցնում են քրեական գործով և իրեն հասկանալի չէ անգամ նման հարցը:

Այս հայտարարությամբ Փաշինյանն, ըստ էության, քաշում է այն սահմանագիծը, որտեղ սկսվում է ՊՊԾ գունդ գրաված խմբի գործողությունների գնահատականը: Ըստ էության, Փաշինյանը ուղղակիորեն նշում է, որ «Սասնա ծռեր» անվանումով հայտնի խումբը քաղաքական կազմակերպություն չէ, ավելին` որոշակի գործողություններ իրականացրած խումբ է, որն անցնում է քրեական գործով: Միաժամանակ սա նշանակում է նաև, որ վերոնշյալ խմբի անդամները չեն կարող կոչվել քաղաքական բանտարկյալներ: Սա բավական հետաքրքիր հայտարարություն էր, քանի որ ներկայումս ակտիվանում են մի շարք օղակներ, որոնք փորձում են ձևավորել քաղաքական կազմակերպություններ` հենվելով ՊՊԾ գունդը գրաված խմբի մասնակիցների, նրանց աջակիցների ու համակիրների վրա: Ըստ էության, այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը ակնարկեց, որ չի պատրաստվում ո՛չ համագործակցել զինյալ խմբի հետ, ո՛չ էլ քաղաքական հենարան է տեսնում` ի դեմս խմբի անդամների կամ նրանց համակիրների: Վերջապես, կարծես թե, բաց տեքստով հայտարարվեց, որ ՊՊԾ գունդ գրավողները քաղբանտարկյալներ չեն: Հաջորդ հետաքրքիր դիտարկումը վերաբերում էր արտահերթ ընտրությունների գնալուն: Վարչապետն այս կապակցությամբ նշեց, որ ներկայումս քննարկումներ են ընթանում «Ելք» դաշինքի ձևաչափում: Այլ կերպ ասած, եթե մինչ այս բավական ակտիվ խոսակցություններ կային ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` միայնակ մասնակցության վերաբերյալ, ապա Փաշինյանի հայտարարությամբ կարծես թե առկախվում է այս հարցը, և, ամենայն հավանականությամբ, կշեռքի նժարը թեքվում է դաշինքով ընտրություններին գնալուն: Սա էլ իր հերթին բավական հետաքրքիր իրավիճակի է բերում, քանի որ դեռևս դաշինքի ձևավորման ժամանակ շեշտվում էր մեկ կուսակցություն դառնալու գաղափարը: Արդյոք «Ելքի» պարագայում զարգացումները կընթանան նման հունով, այս պահին դժվար է ասել, սակայն որպես իշխանության ուժեղ քաղաքական հենարան դաշինքի միավորումը կուսակցության մեջ, անշուշտ, կուռ հենքի վրա, կարող է օպտիմալ լուծում լինել: Սակայն, բավական խորքային, գաղափարական ու կողմնորոշումների տարաձայնություններ կան դաշինքի անդամ կուսակցությունների միջև, հնարավոր կլինի՞ դրանք հաղթահարել առավել լայն կոնսոլիդացիա ապահովելով, թե՞ «Ելքին» էլ բաժին կհասնի մյուս բոլոր դաշինքների ճակատագիրը, կտեսնենք շատ մոտ ապագայում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am