Նեմցովի սպանության կասկածյալներին հայտնաբերել են պատահական զանգի շնորհիվ
Բորիս Նեմցովին սպանողները ձերբակալվել են պատահական զանգի շնորհիվ, որը կատարել էր Անզոր Գուբաշովը, հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած իր աղբյուրները։ Պարբերականի տեղեկություններով՝ Նեմցովի սպանության հաջորդ օրը հետաքննությունն ունեցել է հանցագործության վայրում եղած բոլոր բջջային հեռախոսներն եւ սիմ քարտերը։ Քննության արդյունքում պարզվել է, որ կա մի քանի կասկածելի հեռախոս, որոնցից ակտիվորեն օգտվել են Նեմցովի սպանությունից առաջ, իսկ դրանից հետո զանգերն անմիջապես դադարել են։ Հեռախոսահամարների տերերի ինքնությունը պարզել չի հաջողվել, քանի որ դրանք գնվել էին երրորդ անձի միջոցով։ Սակայն սպանությունից 2 օր անց սիմ քարտերից մեկը մի քանի վայրկյանով հասանելի է եղել, դրա տերը զանգահարել էր Ինգուշեթիա։ Քննիչները պարզել են, որ այդ նույն բջջային հեռախոսում օգտագործվել է նաեւ մեկ այլ սիմ քարտ, որը պատկանել է Ինգուշեթիայի քաղաքացի Անզոր Գուբաշովին։ Մյուս 4 կասկածյալներին գտել էին Գուբաշովի հեռախոսային կոնտակտներն ու շփումներն ուսումնասիրելու արդյունքում։
