Արցախի հետ կապված Սավելևի հայտարարությունները ոչ կոմպետենտ են ու չեն համապատասխանում ՌԴ պաշտոնական դիրքորոշմանը. Զատուլին

Արցախի հետ կապված ՌԴ պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևի հայտարարությունները չեն համապատասխանում ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Դմիտրի Սավելևի հայտարարությունը: «Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները բավական չափահաս ու ինքնուրույն մարդիկ են և պետք է պատասխանատու լինեն իրենց հայտարարությունների համար: Ակնհայտ է, որ ֆորմալ առումով ոչ ոք լիազորություն չի տվել պարոն Սավելևին նման հայտարարություններ անելու: Ռուսաստանի պաշտոնական դեմքերի կողմից «Լեռնային Ղարաբաղը և 7 շրջանները առանց նախապայմանների տալու» մասին որևէ այդպիսի բան երբևէ չեմ լսել: Պարոն Սավելևի հայտարարությունները ոչ կոմպետենտ են»,-ասաց Կոնստանտին Զատուլինը: Նա նշեց, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է զարգացնել, սակայն այսօր ինստիտուցիոնալ տեսանկյունից Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մակարդակը մի քանի կարգով ավելի բարձր է, քան Ադրբեջանի հետ. ՌԴ-ն և Հայաստանը ԵԱՏՄ կառույցում ենք, միասին են ՀԱՊԿ-ի շրջանակում: «Ես մտահոգությամբ եմ հետևում Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությանը: Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները չպետք է ուղղված լինեն Հայաստանի նկատմամբ մեր դաշնակցային պարտավորություններին դեմ:  Ռուսաստանն այսօր հստակ դիրքորոշում ունի այն մասին, որ բանակցությունները շարունակվեն և ոչ մի դեպքում ռազմական գործողությունները չվերսկսվեն: Հրադադարի ռեժիմը մեծ ջանքերի շնորհիվ է ձեռքբերվել»,-հավելեց Կոնստանտին Զատուլինը: ՌԴ պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, թե իբր «Հայաստանը պետք է առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղը և 7 շրջաններ տա Ադրբեջանին»:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am