Շատ երկրներում համաճարակային վիճակ է.մեկնելուց առաջ պատվաստվել

Ամառային հանգստի ակտիվ շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիներին զգուշացնում է արձակուրդը կազմակերպելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը տարբեր վարակիչ հիվանդությունների առումով՝ հնարավորության դեպքում ապահովելով անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները: Առողջապահության նախարությունից տեղեկացրին, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհի որոշ երկրներում առանձին վարակիչ հիվանդությունների առումով դիտվում է համաճարակային անբարենպաստ իրավիճակ: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում համաճարակային իրավիճակը լարված է Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության առումով: Այնտեղ արձանագրվել է 54 դեպք, որից 25-ը մահվան ելքով: Խոլերայի դեպքեր են արձանագրվել Կամերունում՝ ընթացիկ տարվա մայիս ամսին: Ընթացիկ տարվա վերջին ամիսների ընթացքում Մադագասկարում, Եմենում արձանագրվել են ժանտախտի դեպքեր: Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ Առավել ծանր է համաճարակային վիճակը Ուկրաինայում, Ռումինիայում, Իտալիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում։ Ուկրաինայում կարմրուկի դեպքերի թիվը հասել է մոտ 21 հազարի, գրանցվել է նաև դիֆթերիայի 2 դեպք: Կարմրուկի բռնկում է գրանցվել նաև Ճապոնիայում, 2018 թվականին արդեն` 161 դեպք: Դիֆթերիայի բռնկում է գրանցվել Վենեսուելայում: Դեպքերը սկսել են կրկին գրանցվել 2016թ. հունիսից: Մինչեւ այս ապրիլ գրանցվել է դիֆթերիայի 121 դեպք, որոնցից 14-ը մահվան ելքով՝ դիֆթերիային միոկարդիտի (սրտամկանի բորբոքում) և սրտանոթային համակարգի այլ բարդությունների հետեւանքով: Մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդությունը և դրա հետևանքով առաջացած բարդությունները: Միաժամանակ, առողջապահության նախարարությունը հորդորում է մշտապես խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին, հաճախակի լվանալ ձեռքերը հոսող ջրով և օճառով, սննդում օգտագործել միայն պատշաճ թերմիկ մշակման ենթարկված սննդամթերք, չսնվել պատահական վայրերում, հնարավորության դեպքում օգտագործել շշալցված խմելու ջուր:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am