«Աշխատակիցներին պարտադրում են «ինքնակամ» դիմումներ գրել, որով նրանք «խնդրում-աղաչում են իջեցնել իրենց աշխատավարձը». ԿՔՆ

Նախակրթական ուսումնական հաստատության աշխատանքային գործընթացի վերաբերյալ Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն ստացել է մի շարք ահազանգներ, որոնք ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Երևանի համայնքային նախադպրոցական հաստատություններում տեղ են գտել աշխատակազմի աշխատանքային իրավունքների խախտում, մասնավորապես արձանագրվել են հետևյալ խնդիրները՝ աշխատանքային պայմանագրերի օրինակների բացակայություն աշխատակիցների մոտ, աշխատանքային ժամերի անհիմն փոփոխություն, հավելյալ աշխատանքային պարտականությունների կատարում, հանգստի և արձակուրդի իրավունքի խախտում։ Մասնավորապես՝ (1) Որոշ մանկապարտեզներում (որոնց ցանկը կարելի է տրամադրել ՄԻԱՅՆ տեղեկատվության աղբյուրների գաղտնիության պահպանման երաշխքիների դեպքում) աշխատակիցներին չեն տրամադրվել աշխատանքային պայմանագրերի իրենց օրինակները, ու իրենք տեղեկացված չեն ինչի ներքո են ստորագրել՝ քանի ժամ աշխատաժամանակ է սահմանված պայմանագրով, ինչ դրույքաչափով, ինչ աշխատավարձով է կնքվել պայմանագիրը։ Նախակրթական ուսումնական հաստատության աշխատակիցներին հաճախ տալիս են ցուցումներ աշխատաժամերի ու գրաֆիկի փոփոխման վերաբերյալ։ Զրույցի ժամանակ քաղաքացին նշում է հետևյալը․ «Մի օր ասում են, քո աշխատանքը սկսվում է 9:00, մեկ ասում են՝ չէ, դու պիտի երեխա ընդունես 8:30, մեկ ասում են քո աշխատանքը ավարտվում է 16:30, մեկ՝ 17:00»։ Համաձայն «ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանը ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին» [1] N 29-Ն հրամանի 26 հունվարի 2007 թ.-ի դրությամբ՝ «ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԹԻՎԸ 1 ԽՄԲԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ» աղյուսակի համաձայն հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար 8 ժամվա դիմաց դաստիարակի հաստիքը սահմանվում է 1.12 դրույք, դաստիարակի օգնականինը՝ 1 դրույք, իսկ 9 ժամվա դիմաց՝ համապատասխանաբար 1.25 և 1.1 դրույք։ Հետևյալ նորմատիվային ակտով սահմանվում են տվյալ ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատանքային ժամերը․ «ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՌԵԺԻՄԸ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Երևանի քաղաքապետի 2833-Ա 30.06.2011թ. որոշման համաձայն[2]՝ «1. Երևանի «Նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքային ռեժիմը սահմանել ժամը 8.00-ից մինչև 17.30-ը։ 2.Երևանի «Նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում երեխաներին պահելու տևողությունը սահմանել ժամը 8.30-ից մինչև 17.30-ը։ 3.Երևանի «Նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում երեկոյան ժամերին երեխաներին պահելու տևողությունը սահմանել ժամը 17.30-ից մինչև 19.00-ը՝ համաձայն հավելվածի»։ (2) Աշխատակիցները նշում են, որ իրենց չի թույլատրվում լքել խումբը («․․բացի այն դեպքերից, երբ դաստիարակի օգնականը իրականացնում է բանվորի պարտականությունները», նշում է քաղաքացին՝ մասնավորապես նկատի ունենալով ծանր իրերի տեղափոխություն, խոտհունձ), այսինքն աշխատում են 9-ժամյա աշխատանքային օրով։ Քանի որ մի կողմից աշխատակիցները չունեն աշխատանքային պայմանագրերի իրենց օրինակները, հետևաբար չգիտեն ինչ պայմաններով են աշխատանքի ընդունվել, մյուս կողմից զգուշանում են անհնազանդության դրսևրոման պարագայում աշխատանքից ազատված լինելուց, ուստի շարունակում են աշխատել անորոշության պայմաններում։ Մանկապարտեզները հաճախ բակի ու այգու մասին հոգ տանելու համար լրացուցիչ աշխատուժ չեն ներգրավում և նախընտրում են այս ծանր բեռը դնել առանց այն էլ գերբեռնված խմբերով աշխատող դայակների (դաստիարակի օգնականների) վրա։ Այս կանայք (սովորաբար երեխաների հանգստի ժամին պետք է շտապեն այգի՝ խոտհունձի կամ այլ ծանր ֆիզիկական աշխատանքների համար, որը տարիներ շարունակ եղել է դրված դաստիարակի օգնականների վրա։ Սա անընդունելի է հատկապես քանի որ նրանք այդ աշխատանքը կատարում են ի վնաս իրենց հիմնական պարտականություններիպատշաճ կատարման, քանի որ ստիպված են լինում լքել երեխաների սենյակը: Եվ ստացվում է, որ առնվազն 30 երեխայով խմբերի հոգածությունը այդ ընթացքում ընկնում է դաստիարակի ուսերին, ով նույնպես չի կարողանում հանգստանալ ու լիցքաթափվել։ Այսինքն, դաստիարակը և դաստիարակի օգնականը աշխատում են առանց ընդհատման 9 աշխատանքային ժամ։ Իրավիճակն էլ ավելի է բարդանում, քանի որ գերբեռնված՝ հաճախ 30 երեխայից ավել խմբերում աշխատում է մեկական դաստիարակ, մեկական դաստիարակի օգնական, և բացակայում է դայակ-սանիտարի հաստիքը։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ աշխատանքային պարտականություններ են օրինականորեն վերագրվում դաստիարակի, դաստիարակի օգնականի, դայակ-դաստիարակի հաստիքներին, և նրանցից ով որն է այսօր կատարում։ (3) Մեզ են հասել տեղեկություններ այն մասին, որ տարիներ շարունակ աշխատակիցներին պարտադրում են «ինքնակամ» դիմումներ գրել, որով նրանք «խնդրում-աղաչում են իջեցնել իրենց աշխատավարձը» (մեջբերումը՝ մեզ դիմած աշխատակցի խոսքերից)։ (4) Բացի այդ, մանկապարտեզների որոշ աշխատակիցներ պնդում են, որ իրենց տարիներ շարունակ չի հատկացվել ամենամյա վճարովի արձակուրդ, դրա փոխարեն նրանք ըստ անհրաժեշտության չվճարվող արձակուրդ են վերցրել։ (5) Մեզ են հասել պնդումներ առ այն, որ որոշ մանկապարտեզներում կան հաստիքներ, որոնց դիմաց գրանցված անձիք երբեք չեն աշխատել այդ մանկապարտեզում։ Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում վերոհիշյալի կապակցությամբ և հորդորում պատկան մարմիններին ուսումնասիրել իրավիճակը և հավաստիանալ, որԵրևանի մանկապարտեզներումաշխատանքային իրավունքի նման խախտումները այսուհետ կբացառվեն, իսկ դրանք կատարած տնօրենների նկատմամբ կկիրառվի համարժեք կարգապահական տույժ, ընդհուպ մինչև հեռացում։ Ձեռնարկված միջոցների ու կատարված աշխատանքների մասին պահանջում ենք նաև զեկուցել հանրությանը։

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Տեառնընդառաջի տոնին Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն «Ալե՛ն, սաղ Ռուսաստանը քեզ էր ծաղրում»․ Մանուել Մանուկյան (video) Ժողովու՛րդ, Նիկոլը ձեզանից 1 միլիարդ դրամ տարավ, նախընտրական միջոցներ հավաքեց․ Պարույր Հայրիկյան (video) Սա մեր շանսն ու հնարավորությունն է․ Գագիկ Ծառուկյանը երեկ հստակ շեշտադրում արեց․ Իվետա Տոնոյան (video) #ՀԻՄԱ․ «Արա, ինչքան էլ ճղես քեզ, պատերով տաս, հարձակվես, մեկ է՝ փրկություն էլ չկա»․ Մանուկյան (video) Նիկոլը հելնի վերև, իջնի ներքև էլ, չի կարող հերքել՝ իր շրջապատը դոլարային միլիոնատեր է դարձել (video) Աննա՛, հարկայի՞ն ես ուղարկել էդ մարդկանց վրա․ Դերենիկ Մալխասյան (video) Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է․ ձյուն է տեղում Ֆրանսիայում 9 մարդ է ձերբակալվել Լուվրի տոմսերի հետ կապված խարդախության գործով Իրանի կոշտ պատասխանը Հայաստանին չի՛ ուշանա․․․ ու՞մ եք ուզում խաբել․ Շաքարյանց (video) «Վենսն իր այս արարքի համար շատ տխուր ձևով պատասխան է տալու». Պարույր Հայրիկյան (video) ՊԵԿ հարկային գլխավոր տեսուչ է կալանավորվել՝ կաշառք ստանալու մեղադրանքով ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերքել են F-35 կործանիչների առանց ռադարների մատակարարման մասին տեղեկությունները «Ժողովու՛րդ, Նիկոլն իր թալանածի մեջ խեղդվում է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Դիմում ենք Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակելու բոլոր հայ կալանավորներին․ Սոցինտերն «Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում». Ռոբերտ Քոչարյանը՝ 9 մլրդ դոլարի շուրջ աղմուկի մասին (video) «ԹԱԼԱՆ․ 100 մլն դրամ նվիրատվություն են արել Աննայի ֆոնդին»․ Դերենիկ Մալխասյան (video) Իրանը նոր գեոստացիոնար արբանյակ է արձակել տիեզերք Հրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ «Վենսը իրեն դրսևորեց որպես վախկոտ սրիկա»․ Սերգեյ Շաքարյանց (video) Դոկտո՛ր ջան, դու սրանց նմաններին վաղուց գիտես, դիմացել ես, դիմադրել ու հաղթահարել. Աշոտյան Քաղաքի գրեթե բոլոր փողոցներում հսկայական փոսեր են. այսօրվա Երևանը 90-ականների գյուղ է հիշեցնում «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ ՀՀ-ի գոյության իրավունքի դիմաց Սյունիքի միջանցքը այլոց հանձնելու այլընտրանքը օրակարգային է դարձել Հայ առաքելական սուրբ եկեղեցին դատի է տվել նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am