Նոր խախտումներ հոգեբուժարանում

Հունիսի 27-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հատուկ հանձնարարությամբ չհայտարարված այց են կատարել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»: Այցի ընթացքում ուսումնասիրվել են կենտրոնի մի շարք բաժանմունքներ, առանձնազրույցներ են իրականացվել այնտեղ պահվող անձանց հետ և ուշադրություն է դարձվել նրանց առնչվող փաստաթղթերին: Այցի ընթացքում պարզվել է, որ հոգեբուժական կազմակերպությունում պահվում են անձինք, ովքեր ստացիոնար բուժում են ստանում առանց իրենց, իսկ առանձին դեպքերում՝ առանց օրինական ներկայացուցչի համաձայնության: Պարզվել է նաև, որ բուժում ստանալուց հրաժարվելու հարցը օրենքով սահմանված կարգով քննարկման առարկա չի դարձել, չի հրավիրվել հոգեբուժական հանձնաժողով՝ վերջիններիս ստացիոնար բուժման անհրաժեշտությունը քննարկելու համար: Ստացվում է՝ անձանց նկատմամբ իրականացվում է հարկադիր բուժում, այսինքն՝ բուժում առանց անձի իրազեկված համաձայնության և (կամ) դատարանի համապատասխան ակտի: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոսպիտալացման և բուժման վերաբերյալ իրազեկված համաձայնության հարցն ունի հատուկ կարևորություն: Անձը պետք է հնարավորություն ունենա մատչելի բացատրությունների հիման վրա իր դիրքորոշումն արտահայտել այս հարցերից յուրաքանչյուրի վերաբերյալ: Կատարված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է նաև, որ հոգեբուժական կազմակերպությունում շարունակում են կիրառվել ֆիզիկական զսպման միջոցներ (ռետինե գոտիներ և այլն)՝ ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պահանջների խախտմամբ: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանցից մեկի պնդմամբ՝ իր նկատմամբ ֆիզիկական զսպում կիրառվել է այլ անձանց ներկայությամբ՝ ընդհանուր հիվանդասենյակում: Առանձնազրույցների ընթացքում պարզվել են տեղեկություններ, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց չի տրամադրվում բացօթյա զբոսանքի դուրս գալու հնարավորություն։ Պարզվել է, որ բաժանմունքներից մեկում զբոսանքի դուրս բերման մատյան չի վարվում: Մեկ այլ բաժանմունքում մատյանը վարվում է թերություններով և ոչ հետևողական: Այցի ավարտին արձանագրված բոլոր խախտումները քննարկվել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» վարչակազմի հետ: Արձանագրված խնդիրների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված խնդիրների լուծմանը նպաստելու և իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am