Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը լրացուցիչ թափ է ստանում. Աշոտյան

«Այս պահի դրությամբ, իմ տեղեկացմամբ, Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման որեւէ խոչընդոտ չունենք եվրոպական երկրներում:  Մենք խոչընդոտներ չունեինք իշխանափոխությունից առաջ, իսկ իշխանափոխությունից հետո վավերացման գործընթացը կարող է լրացուցիչ թափ ստանալ քաղաքական օրակարգում վերադասավորումների հետեւանքով եւ Հայաստանի նկատմամբ առավել մեծ ուշադրության մակարդակով: Կարծում ենք, որ դիվանագիտական բոլոր ջանքերը, թե ԱԳՆ-ի, թե ԱԺ-ի, պետք է մեկտեղել վավերացման գործընթացի արագացումն ապահովելու համար»,-ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Շատ եվրոպական երկրներում վավերացումը բյուրոկրատական գործընթաց է: Օրինակ, շատ բարդ գործընթաց է նման միջազգային պայմանագրերի վավերացումը Գերմանիայում, որովհետեւ գերմանական օրենսդրությամբ գերմանական բոլոր ֆեդերալ նահանգների խորհրդարանները պետք է իրենց համաձայնությունը տան: Իհարկե, մենք դիմել ենք մեր գերմանացի գործընկերներին, էլի ենք դիմելու, որ արագացնեն այս համաձայնագրի վավերացումը, տանեն հրատապ ռջեժիմով: Նույն գործընթացը կա նաեւ Իսպանիայում, Բելգիայում: Վերջինս եւս ունիտար պետություն չէ: Վավերացումը ժամանակատար է, ծախսատար է, բայց դա պետք է փորձենք արագացնել միասին: Այս հարցում մեր հարվածային ուժը Արտաքին գործերի նախարարությունն է, բուն աշխատանքն անում են տեղերում դեսպանները, այս օրերին մի շարք վավերացումներ տեղի ունեցան և, փաստորեն, մեր դեսպանները լավ են աշխատել:Բալթյան երկրներից Հայաստան-ԵՄ համաձայնագիրն արդեն վավերացրել են Լեհաստանի, Լյուքսեմբուրգի, Ռումինիայի ու Բուլղարիայի խորհրդարանները»,-ընդգծեց Աշոտյանը:  

դիտվել է 88 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am