Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում

Այսօր՝ հուլիսի 2-ին, վաղ առավոտվանից Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում շարունակվում են գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի դեմ բողոքի ակցիաները: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղապետարանի առջև են հավաքվել 200-ից ավելի գյուղացիներ, ովքեր պահանջում են, որպեսզի գյուղապետը հրաժարական տա: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են,որպեսզի նաև Արմավիրի մարզպետը այցելի գյուղ և տեղում ծանոթանա իրավիճակին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները ասում էին. «34 տարի է ՝ հանդուրժել ենք գյուղապետի ապօրինությունները, ամեն անգամ բարձրաձայնում ենք, հուսով, որ ի վերջո գյուղապետը հրաժարական կտա ու գյուղը կսկսի նորից ծաղկել, սակայն ամեն անգամ ջրից չոր է դուրս գալիս: Ինչ կուսասկցություն եկավ, էդ կուսակցության անդամատոմսը ջեբը դրած էր: Մենք գիտենք՝ գյուղապետը 7 երգ գիտի, 7 էլ թալանի մասին: Մեր հույսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արմավիրի մարզպետ նշանակված Գագիկ Միրիջանյանն է ու խնդրում ենք, որպեսզի նա անձամբ այցելի գյուղ ու տեղում ծանոթանա իրավիճակին: Վստահ ենք, իրավիճակը տեսնելով, նա առանց վարանելու կհորդորի, որպեսզի 34 տարի մեր վզին նստած գյուղապետը հրաժարական տա: Մենք միչև վերջ պայքարելու ենք, համբերության բաժակն արդեն լցվել է: Մենք էլ ենք ուզում ունենանք արժանապատիվ կյանք, մենք էլ ենք ուզում հանրապետության որոշ գյուղերի նման մեր գյուղն էլ գոնե 50 տոկոս բարգավաճի: Ինչ սպասես մի գյուղապետից, ով անգամ գյուղապետարանի շենքի վրա դարն ապրած Եռագույն դրոշը չի փոխում: Ինչ սպասես մի գյուղապետից, ում եղբայրները, ըստ գյուղապետի տեսակետի՝ անապահով են, սակայն գյուղում զվռնում են Lexus-ներով, ու ամենաթանակարժեք մեքենաներով: Մեր գյուղի ժողովուրդը հիշաչար է, մենք չենք պահանջում, որ նրան քեական պատասխանատվության ենթարկեն, թեպետ, եթե իրավապահ մարմինները գյուղապետի 34 տարվա գործունեությունը ուսումնասիրեն, ապա նրան հաստատ բանտի ուղեգիր կտան: Մեր ցանկությունն է, որպեսզի նա հանգիստ, առանց ցնցումների հրաժարական տա, ինչից հետո գյուղացիներով կընտրենք ամենարաժանավորին, ում հետ էլ մեկ բռունցք դարձած կշենացնենք գյուղը»: Գյուղացիները նշում էին նաև, որ բողոքի ակցիային ավելի շատ մարդ պետք է մասնակցեր, ուղղակի այս պահին նրանք զբաղված են դաշտերում իրենց գյուղատնտեսական աշխատանքներով ու եթե 1-2 օրվա ընթացքում խնդիրը չլուծվի, ապա գյուղի ահել ու ջահել, մեր ու մանուկ իրենց բողոքի ակցիան շարունակելու են կառավարության շենքի առաջ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև , որ գյուղապետարանի դուռը բաց էր, սակայն գյուղապետը տեղում չէր և բողոքի ակցիային ներսում հետևում էր գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար ներկայացած պաշտոնյան: Գյուղացիները փոխեցին գյուղապետարանի վրա քրքրված Եռագույնը՝ տեղադրելով նորը, ասելով՝. «Մեր խորհդանիշներից Եռագոււյնը փոխեցինք ու գյուղապետարանի շենքը կարծես թե տեսքի եկավ, իսկ գյուղը տեսքի բերելու համար պետք է փոխենք գյուղապետին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 74 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am