«Էնպես չի, որ սուրբ էր, նոր էր տղամարդ տեսնելու…». երևանցի կինը Նոնային տարել է Դուբայ՝ մարմնավաճառության

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սվետա Կ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ:46-ամյա Սվետա Կ.-ին մեղադրանք էր առաջադրված այն բանի համար, որ նա շահադիտական դրդումներով ՀՀ պետական սահմանը հատելով՝ կազմակերպել է Նոնա Մ.-ի (անունը փոխված է) Դուբայ տեղափոխումը և 2016 թվականի փետրվարի 26-ից նրան ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մեջ, ինչպես նաև նույն Նոնա Մ.-ի տեղափոխումը մեկ անգամ ևս կազմակերպելով՝ 2016 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի սկիզբը այլ ձևով է նպաստել նրա կողմից պոռնկությամբ զբաղվելուն: Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի սկզբներին Սվետան համացանցի միջոցով շփում է հաստատել Նոնայի հետ, տեղեկացել է, որ նա գործազուրկ է, գտնվում է սոցիալապես ծանր վիճակում, պարտքեր ունի:Շահադիտական նպատակով՝ միջնորդավճար ստանալու պայմանով, Սվետան Նոնային առաջարկել է միասին մեկնել Դուբայ ու բարձր վարձատրությամբ զբաղվել մարմնավաճառությամբ՝ խոստանալով նրան ապահովել հաճախորդներով, կացարանով և այլ պայմաններով:Նոնա Մ.-ն համաձայնել է: Սվետան նրա անձնագրի պատճենի հիման վրա ստացել է Դուբայ մեկնելու վիզա, գնել է ինքնաթիռի տոմս: Ըստ մեղադրանքի՝ այդ կերպ Սվետա Կ.-ն ՀՀ պետական սահմանը հատելով՝ անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով Նոնա Մ.-ին 2016 թվականի փետրվարի 26-ին տեղափոխել է Դուբայ, Նոնային այնտեղ ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մեջ: Նոնան այդ «արհեստով» զբաղվել է մինչև մարտի 25-ը, այնուհետև վերադարձել են Հայաստան:Բացի այդ, ըստ մեղադրանքի, 2016 թվականի ապրիլին Սվետան Նոնային նորից է առաջարկել մեկնել Դուբայ՝ նույն պայմաններով: Նոնան համաձայնել է: Սվետան նրան 2016 թվականի ապրիլի 15-ին տեղափոխել է Դուբայ, նպաստել է, որ Նոնան մինչև մայիսի սկիզբը զբաղվի պոռնկությամբ՝ այդ նպատակով նրան տրամադրել է կացարան ու ապահովել է հաճախորդներով: Նախաքննական մարմինը Սվետա Կ.-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 261 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 262 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով:Նախաքննության ընթացքում և դատական քննության ժամանակ Սվետա Կ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:Դատարանում նա հայտնել է, թե Նոնան եղել է իր հարևանուհու քրոջ աղջիկը: Նաէ դիմել իրեն՝ «Օդնոկլասնիկի» իր էջին նամակ է եկել. «Ես Նոնան եմ»:Նոնան ասել է, թե մատուցողուհի է աշխատում, պարտքերի մեջ թաղված է՝ բանկերից գումարներ է վերցրել, պարտքով շորեր է առել, չի կարողանում այդ գումարները փակել: Մանրամասները՝ այստեղ:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am