Մալաթիայում գործազուրկ ամուսինը խանդի հողի վրա դաժանաբար սպանել է «բրդի ճիպոտ» վաճառող կնոջը․ ինչպես եղել է

Հռիփսիմեն որբ էր մեծացել: 6 ամսական էր, երբ ծնողներն ամուսնալուծվեցին: Մայրն ամուսնացավ ուրիշի հետ, մեկնեց Կանադա: Հայրն էլ իր համար նոր կին գտավ, մեկնեց Գերմանիա: Փոքրիկ Հռիփսիմեն մեծացավ տատի ու հորաքրոջ թևի տակ՝ որբության ամբողջ ծանրությունը ճաշակելով: Նա շուտ ամուսնացավ՝ անտերության ու մենակության զգացումները փորձելով փարատել ի՛ր կազմած ընտանիքի պատերի ներսում: Քաջիկ Գ.-ն գարեջրի սրահում բարմեն էր: Պնդակազմ, առնական ու… հիվանդագին խանդոտ: Նա աշխատում էր, խմում էր, նրա խոսքն օրենք էր, իսկ Հռիփսիմեն անխոս ենթարկվում ու չէր տրտնջում: Իր երկու երեխաների համար էր ապրում Հռիփսիմեն, անվերջ կրկնում էր՝ ինչ էլ պատահի՝ էրեխեքիս որբ չեմ թողնի, ես հո լավ գիտեմ՝ ինչ է որբությունը… Նրանց ընտանիքը կարգին տուն չուներ՝ հարևանները Մալաթիայում գտնվող նրանց տունը «հավաբուն» էին անվանում… Աշխատավայրում խմելու համար Քաջիկին հեռացրին աշխատանքից: Նա մի քանի օր անգործ նստեց նեղլիկ սենյակում: Ո՛չ փողն էր հերիքում, ո՛չ օդը՝ շունչը կտրվում էր, դրանից ավելի կռվազան էր դառնում: Երեխաները՝ 11 տարեկան տղան ու 12 տարեկան աղջնակը, իրենց ցուցմունքներում ահա թե ինչ են նկարագրել. «Պապան խմում էր ու հարցաքննում էր մամային, թե ուրիշ տղամարդկանց հետ ման չի՞ գալիս»… Նեղլիկ սենյակում երեխաների ներկայությունը հաշվի չառնելով՝ Քաջիկն անընդհատ նվաստացնում էր սուսիկ-փուսիկ Հռիփսիմեին, անհիմն խանդով էր իր տղամարդկային «գերիշխանությունը» պահպանում, իսկ երբ «հարցաքննություններից» հոգնում էր, ազատություն էր տալիս ձեռքերին: Երբ Քաջիկը չափն անցնում էր, Հռիփսիմեն փախչում էր տանից, սպասում էր, որ ամուսինը հանգստանա ու կրկին տուն էր վերադառնում՝ «ընտանիքի» իր «տիրույթը», որը համառորեն փորձում էր պահպանել, որպեսզի երեխաները հանկարծ… անհայր չմնան… Քաջիկի գործազրկության պայմաններում Հռիփսիմեն ոչ միայն երեխաներին էր հոգ տանում, նա նաև աշխատանք էր գտել՝ Մալաթիայի շուկայում երեխաների հետ «բրդի ճիպոտ» էր ծախում… Օրվա հացի, ամուսնու համար՝ օղու փող հանում էր, հպարտ տուն էր վերադառնում, իսկ Քաջիկը խմում էր կնոջ ու երեխաների աշխատած փողով գնված օղին ու ավելի էր գազազում: Խանդից կուրացած՝ ամեն երեկո կրկնում էր կնոջ հարցաքննությունը. «Ուրիշ տղամարդկանց հե՞տ ես ման գալիս…»: Դեպքի օրը նույն ընթացքն ունեցավ, ինչ՝ մյուս օրերը. Հռիփսիմեն ու երեխաները գրոշներ էին աշխատել, հաց ու օղի էին գնել… Քաջիկը խմեց ու հարձակվեց Հռիփսիմեի վրա… Գիշերը երեխաները պապուտատի սենյակում էին: Հռիփսիմեն ու Քաջիկը անկողին մտան: Անկողնում Քաջիկը շարունակեց Հռիփսիմեի խոշտանգումը: Կնոջ հնազանդությունից ավելի բորբոքվելով՝ Քաջիկը վեր թռավ տեղից: Սենյակի անկյունում աչքով ընկավ… կացինը: Քաջիկը, աչքերն արյուն լցված, վերցրեց կացինն ու հարվածեց Հռիփսիմեի գլխին: Այդ հարվածից Հռիփսիմեն չսպանվեց: Նա անկողնում գալարվում էր ցավից ու տառապանքից, իսկ Քաջիկը անհոգի գոռում էր. «Դու ինձ արժանի կին չես…»: Հետո Քաջիկը կացինը մի կողմ նետեց, դանակ վերցրեց ու հինգ անգամ հարվածեց անպաշտպան կնոջը: Հետագայում՝ դաժան սպանության գործի քննության ժամանակ, նա «պարզաբանեց»՝ փորձելով իրեն ներկայացնել «մարդասիրական» լույսի ներքո. «Կացինը դանակով փոխարինեցի, որ… Հռիփսիմեի տանջանքներին վերջ տամ…»: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Հռիփսիմեն բոլոր հարվածները զգացել էր, բոլոր հարվածները նրան հասցվել էին կենդանության օրոք… Իսկ երեխաներն այդ պահին քնած էին՝ արդեն որբացած… Առավոտյան նրանք արթնացան ու ինչ-որ նախազգացումով վազեցին մոր մոտ: Քաջիկը կանգնել էր դռան մոտ ու երեխաներին ներս չէր թողնում: Երեխաները կանչում էին՝ մամա, իսկ Քաջիկը փորձում էր նրանց հավատացնել, թե Հռիփսիմեն հիվանդ է, գիշերը լավ չի քնել, լուսաբացին է «աչքը կպել…»: Այնուամենյանիվ, երեխաները դռան արաքից կարողացան ներս նայել: Ահա թե ինչ տեսան. «Մաման պառկած էր անկողնում: Միայն ոտքերն էին երևում… Ես գոռացի՝ ի՞նչ ա էղել… Պապան ասեց՝ հիվանդ ա, նոր ա քնել… Ասեցի՝ եթե մամային մի բան պատահի, քեզ չեմ ների… Ես իմ մամային շատ եմ սիրում…»: Քաջիկը երեխներին խաբեց-համոզեց, որ Հռիփսիմեն քնած է: Երեխաներին ուղարկեց քրոջ տուն: Ինքը սափրվեց, քրոջ ամուսնուն կանչեց, օղի խմեց հետը, ապա տարավ սենյակ ու ցույց տվեց Հռիփսիմեի արնաքամ դիակը… Սպանությունից ութ ժամ անց նա իր հորն ուղարկեց թաղապետի մոտ, որ կատարվածի մասին տեղյակ պահի… Որոշ ժամանակ անց ոստիկանները նրա տուն մտան… Քաջիկը սափրված էր, կոկիկ ու… շատ «դժբախտ». «Կյանքս անսեր անցավ: Անբարոյական էր, հոգուս վրա հասավ…»,- արդարացավ նա: Հռիփսիմեին թաղեցին հարևանները… Նրա դին փողոցում դրեցին՝ հավաբուն հիշեցնող տան ճանապարհին… Երկու երեխաների մայրը, ամուսնու կույր խանդի պատճառով սպանված կինը այդպես էլ որբուկ էր մնացել՝ անտուն ու անտանիք… Հարևանները, հատկապես՝ կանայք, նախանձախնդիր էին Հռիփսիմեի բարի անունը վերականգնելու հարցում: Նրանք տարբեր ատյաններ գնացին, վարույթն իրականացնող մարմնին դիմեցին, վերջում էլ դատարանում ցուցմունքներ տվեցին. «Հռիփսիմեն նվիրված ու հավատարիմ կին էր, աշխատասեր, հոգատար մայր՝ նա միայն երեխաների համար էր ապրում…»: Քաջիկ Գ.-ն դատարանում փորձ արեց Հռիփսիմեին նորից վարկաբեկելու, բայց տեսնելով, որ սխալ մարտավարություն է ընտրել, սկզբում «համոզված էի»-ն փոխեց «կասկածում էի»-ով: Հետո ատամների արանքից մի կերպ արտաբերեց. «Զղջում եմ, սխալ եմ արել»: Իսկ վերջին խոսքում «աղաչանք արեց». «Ես կասկածում էի,բայց ավելի շուտ՝ սիրելով ստացվեց… Ես երեխաներ ունեմ… Դատարանից խնդրում եմ մեղմ պատիժ նշանակել… Դրանով որոշվում է երեխաներիս ճակատագիրը… Գոնե ես պիտի նրանց կողքին լինեմ, որ… պիտանի մարդ դառնան…»: Գերագույն դատարանի քրեական գործերով կոլեգիան Քաջիկ Գ.-ին դիտավորյալ սպանության համար մեղավոր ճանաչեց ու դատապարտեց 13 տարի ազատազրկման: 1in.am

դիտվել է 378 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am