Մանրամասներ չինական դպրոցի ընդունելության և կրթության մասին. քանի՞ հոգի կարող են այնտեղ սովորել

  Սեպտեմբերի 1-ից Երևանում կգործի հայ-չինական բարեկամության դպրոցը, որն իր տեսակով առաջինն է տարածաշրջանում: Դպորցը հիմնադրվել է միջպետական պայմանագրի հիման վրա: Հիմնական ուղղությունը չինարենի խորացված ուսուցման կազմակերպումն է:  Կրթության և գիտության նախարարություն հայտարարություն է տարածել 5-9-րդ դասարաններում աշակերտների ընդունելության մեկնարկի մասին: Ըստ այդմ՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի շենքում գտնվող Կոնֆուցիուսի ինստիտուտում հունիսի 30-ից հուլիսի 15-ը՝ աշխատանքային օրերին, կատարվում է փաստաթղթերի ընդունելություն: Հաշվի առնելով չինական դպրոցի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրություն կա՝ Hayeli.am-ը պարզաբանում է խնդրել կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից: Նրա տեղեկացմամբ՝ «Հայ-չինական բարեկամության դպրոցը» կառուցվում է  Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Սարկավագի 14 հասցեում՝ Գյուլիքեխվյանի անվան թիվ 103 ավագ դպրոցի տեղում: Ավագ դպրոցը վերակազմակերպվելու է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի: Այսինքն՝ չինական դպրոցը լինելու է թիվ 103 ավագ դպրոցի իրավահաջորդը, սակայն ի տարբերություն ավագ դպրոցի, որն ուներ միայն ավագ՝ 10-11 և 12-րդ դասարաններ, չինական դպրոցը գործելու է վարժարանի կրթական ծրագրով, որպես պետական դպրոց՝ անվճար հիմունքներով: Վարժարանում կրթությունը կազմակերպվում է 5-12-րդ դասարաններում: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է «Հայ-չինական բարեկամության դպրոցում» միայն 5-9-րդ դասարանների ընդունելություն հայտարարված. «Վարժարանում կրթության ներքևի շեմը 5-րդ դասարանից է սկսվում: Ավելի ցածր դասարաններ այստեղ չեն կարող լինել: Ինչ  վերաբերում է հարցին, թե ինչու է ընդունելությունը կատարվում 5-9-րդ և ոչ թե 5-12-րդ դասարաններում, քանի որ չինական դպրոցը  թիվ 103 ավագ դպրոցի իրավահաջորդն է, ապա թիվ 103 ավագ դպրոցում փաստացի սովորող 10-12-րդ դասարանների աշակերտները մեխանիկորեն փոխադրվելու են չինական դպրոց: Թիվ 103 ավագ դպրոցի վերակազմավորման մասին կառավարության որոշումը դեռ չի ընդունվել, ուստի 103-րդ դպրոցը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս կատարել է 10-րդ դասարանի ընդունելություն: Բացի այդ՝ այս պահին վերջնական հստակություն չկա, թե արդյոք թիվ 103 ավագ դպրոցի բոլոր սովորողները ցանկություն կունենան կրթություն ստանալ չինական դպրոցում: Այսինքն՝ թիվ 103 ավագ դպրոցի աշակերտներին չինական դպրոց տեղափոխելուց հետո միայն, եթե ունենանք թափուր տեղեր, կհայտարարեն նաև ընդունելություն բարձր դասարանների համար»,- պարզաբանում է Աշոտ Արշակյանը՝ հավելելով, որ թիվ 103 ավագ դպրոցում սովորող աշակերտները չինական դպրոցում սովորելու առաջնահերթություն են ստանում, որովհետև բխում է դպրոցի վերակազմավորման օրենսդրական պահանջից. «Ոչ միայն աշակերտները, այլ նաև թիվ 103 ավագ դպրոցում աշխատող ողջ անձնակազմը՝ որպես իրավահաջորդ, տեղափոխվելու է չինական դպրոց: Ելնելով ուսումնական պլանում նախատեսվող ծանրաբեռնվածությունից՝ կարիք կլինի աշխատակազմի համալրում: Դպրոցը սահմանված կարգով հայտարարություն կտարածի, և մրցույթով աշխատանքի կընդունվեն ուսուցիչներ: Եթե անհրաժեշտություն կլինի նաև տեխնիկական անձնակազմի համալրում, ապա դա ևս կարվի սահմանված կարգով, ինչպես որ արվում է մնացած բոլոր հանրակրթական դպրոցների համար»,- նշում է վարչության պետը: Ա. Արշակյանի խոսքով՝ դպրոցն ունենալու է հումանիտար ուղղվածություն, սակայն 5-9-րդ դասարաններում հոսքային ուսուցում չի լինելու, սակայն ավագ դասրանների բոլոր հոսքերը լինելու են հումանիտար ուղղվածության, և առավելությունը տրվելու է չինարենի ուսուցմանը. «Չինական դպրոցի ուսումնական պլանը կտարբերվի սովորական հանրակթրական և ավագ դպրոցների ուսումնական պլանից նրանով, որ չինարենին տրվելու են հավելյալ ժամեր: Ծրագրերը բոլոր դասարանների համար արդեն մշակվել և ուղարկվել են Կրթության ազգային ինստիտուտ՝ հաստատման: Հաստատվելուց հետո հստակ կհայտարարենք, թե որ դասարանում քանի ժամ է ուսուցանվելու չինարեն: Հաշվի առնելով, որ առարկան նոր է ներդրվում, և հնարավոր է՝ ուսպլանով նախատեսված ժամերը չբավարարեն լեզվի լիարժեք ուսուցանման համար, նախատեսել ենք բացը լրացնել նաև խմբակների միջոցով: Մեր խնդիրն է՝ անգամ ավագ դպրոցում սովորողներին գոնե նվազագույն լեզվիմացության մակարդակի հասցնել»: Բացի չինարենից՝ դպրոցում, ինչպես մնացած դպրոցներում, աշակերտները կանցնեն ռուսերեն և եվրոպական որևէ լեզու՝ ամենայն հավանականությամբ անգլերեն: Դպրոցը նախատեսված է մոտ 450 աշակերտի համար, դասարանների խտությունը, ինչպես ԿԳՆ հանրակթության վարչության պետն է նշում, նախատեսված են 15-20 աշակերտի համար: Հաշվի առնելով, որ չինական դպրոցը միակն է հանրապետությունում, ինչպե՞ս է լուծվելու մարզերի երեխաների կրթության հարցը, մասնավորապես Երևանում կեցության ապահովման կամ գնալ-գալու խնդիրը. «Մարզերի երեխաներրի կեցության հարցը դեռ չի քննարկվել և այս պահին դեռ բաց է: Դպրոցում կա հյուրանոցային հատված՝ Չինաստանից ժամանած չինարենի ուսուցիչների համար»,- նշում է վարչության պետը և հավելում, որ նախնական պայմանավորվածության համաձայն՝ չինարենի ուսուցիչներին տրամադրելու է չինական կողմը: Չինաստանից ժամանած մասնագետները Հայաստանում գործող նորմատիվներով իհարկե կստանան վարձատրություն, բայց չինական կողմը այդ մասնագետներին կարող է նաև հավելյալ վճարում կատարել: Դպրոցում աշակերտների թիվը սահմանափակ է՝ մինչև 450 աշակերտ, որի մեջ մտնում է նաև թիվ 103 դպրոցի ավագ դասարանների աշակերտների թիվը: Եթե դիմորդները ավելի շատ լինեն, ինչպե՞ս է կատարվելու է ընտրությունը: Այս հարցի պատասխանը նախարարության պաշտոնյան այս պահին չունի. «Մենք այս պահին բոլոր ցանկացողներին հնարավորություն ենք տալիս դիմել: Դիմումների ընդունումից հետո, երբ դիմորդների թիվը ավելի շատ լինի, քան դպրոցում նախատեսված աշակերտների թիվը, կարծում եմ, կսահմանվեն որոշակի չափանիշներ»,- ասում է Աշոտ Արշակյանը: Նշենք, որ չինարենեի առարկայական ծրագրերը մշակվել են Հայաստանում գործող Կոմֆուցիուսի ինստիտուտի կողմից և փորձաքննության ենթարկվել Կրթության ազգային ինստիտուտի կողմից: Հանրակրթության վարչության պետի հավաստմամբ՝ ծրագրերին համապատասխան՝ բոլոր դասարանների դասագրքերը սեպտեմբերի 1-ին կլինեն աշակերտի սեղանին:   Կարինե  Սարիբեկյան  

դիտվել է 4522 անգամ
Լրահոս
Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են Փաշինյանին այսօրվա պատարագին փոքրաթիվ ՔՊ–ականներ են ուղեկցում. Պատարագը մատուցում է Սիոն Սրբազանը Կառավարիչը Միհրան Հակոբյանի վրա հարձակված բանդային ազատեց, հիմա հյուրախաղերի է Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «придурок»-ների տեսակը 2018թ. մեծամասնություն հավաքեց Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց հետո, քաշվելու է ղրաղ, իսկ դուք հետո խնդրելու եք, որ ռուսը գա… . Հովհաննես Ավետիսյան Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը. քաղաքագետ Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am