Թուրքիան շրջապատված է հակառակորդներով. Վերջը եկել է. Ժիրինովսկի
Ժիրինովսկինասել նաև ներկայում Թուրքիային պատկանող հայկական պատմական հողերը Հայաստանին վերադարձնելու մասին իր հայտարարությունն ու նշել, թե ինչպես կարելի է դա իրականացնել և որքանով է իրատեսական։ Վլադիմիր Ժիրինովսկին Lenta.ru-ին տված ծավալուն հարցազրույցում մեկնաբանել է. «Թող հայերը որոշեն։ Ինչպե՞ս են քրդերը պայքարում իրենց պետությունը ստեղծելու համար։ Զենքը ձեռքին։ Այդպես էլ հայերը թող օգտագործեն դիվանագիտական, տնտեսական, քաղաքական կամ ցանկացած այլ միջոցներ։ Սակայն ի վերջո, նրանք ստիպված կլինեն զենքով վերադարձնել իրենց հողերը»,-ասել է ռուս գործիչը։ Անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանը կարո՞ղ է դիվանագիտորեն աջակցել հայերին, Ժիրինովսկին պատասխանել է.«Իհարկե, կարող ենք և՛ Հայաստանին աջակցել, և՛ քրդերին, և՛ հույներին, և՛ բուլղարացիներին, և՛ սիրիացիներին։ Նրանք բոլորն ատում են Թուրքիային։ Թուրքիան շրջապատված է հակառակորդներով. արևմուտքում բուլղարներն ու հույներն են, արևելքում՝ հայերն ու քրդերը, հարավում՝ Սիրիան։ Թուրքիայի վերջը եկել է»,- ասել է նա։ Ռուսաստանի Լիբերալ- դեմոկրատական կուսակցության ղեկավարը նշել է, որ դա տեղի կունենա 5 կամ 10 տարուց, բայց «այն ամեն դեպքում կկործանվի և այլևս ոչ մի դերակատարություն չեն ունենա»։ «Մեր կուսակցությունը հստակ դիրքորոշում ունի. աջակցել անկախ քրդական պետության ստեղծմանը։ Քրդերը բնակվում են Թուրքիայում, Սիրիայում, Իրանում և Իրաքում։ Ընդհանուր առմամբ, նրանք 40 մլն են, սակայն միայն մեզ մոտ է այդ առաջարկը ծրագրային»,-ասել է նա։
