Ստամբուլում Նովրուզի տոնակատարություններն արգելվել են
Անկարայի և Ստամբուլի նահանգապետարաններն արգելել են շաբաթվա վերջին նախատեսվող Նովրուզի տոնակատարությունները քաղաքներում:
Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին նահանգապետարանները համապատասխան հայտարարություն են տարածել:
Տեղական իշխանությունները նման որոշումը պայմանավորել են ահաբեկչական հարձակումների և սադրիչ գործողությունների հնարավորությամբ: Այդպիսով, Անկարայում և Ստամբուլում արգելվել են մարտի 19-21-ը Նովրուզի կապակցությամբ նախատեսվող հավաքներն ու քայլերթերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նովրուզի տոնակատարություններն արգելվել են Հաքքարի նահանգում ևս: