18 մլրդ դրամի ճակատագիրը. հայտնում է վարչապետի խորհրդականը

Իշխանափոխությունից հետո (հունիսի 26-ի դրությամբ) Հայաստանում յուրացումների կամ ապօրինի մեխանիզմների բացահայտման արդյունքում չարաշահումների ծավալը կազմել է շուրջ 18 մլրդ դրամ կամ 35 մլն դոլար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը՝ հավելելով, որ այդ գումարը հաշվարկվել է հրապարակային հնչեցված գումարների հանրագումարի արդյունքում: Արտակ Մանուկյանն ընդգծեց, որ դա չի նշանակում, որ 18 մլրդ դրամ մուտքագրվել է պետական բյուջե. «Պետական բյուջե մուտքագրվելու համար անհրաժեշտ է որ լինի դատարանի որոշում, թեեւ կարող են լինել նաեւ դեպքեր, երբ անձը ընդունում է մեղքը եւ վերադարձնում է գումարը բյուջե՝ առանց դատարան հասնելու»,-ասաց նա: Արտակ Մանուկյանը նկատեց, որ այնպես չէ, որ դատարանի որոշումների արդյունքում հենց այդ 18 մլրդ դրամը մուտքագրվելու է բյուջե. «Ասենք ես նկատել եմ X չափով չարաշահում, բայց հետո կարող է պարզվել, որ չարաշահման ծավալը մեծացել է, կամ փոքրացել է: Դատարանը կորոշի, թե որքան գումարի չափով կլինի բռնագանձումը: Այսինքն յուրացում բացահայտել դեռ չի նշանակում, որ այդ գումարը միանգամից վերականգնվում է բյուջե: Իրականում այդ 18 մլրդ դրամը կարող է ավելի մեծ լինել. օրինակ, Մանվել Գրիգորյանի գործը այդ 18 մլրդ դրամի մեջ ներառված չէ, որովհետեւ գումարային արտահայտությամբ, հրապարակվել է միայն տուշոնկայի արժեքը՝ 7 մլն դրամ, բայց այնտեղ կային ավտոմեքենաներ, զենք-զինամթերք, անշարժ գույքի քանակ, որը եւս քննչական գործողություններից հետո կարող է գումարվի, կամ կարող է ազդեցություն չունենա»,-ընդգծեց վարչապետի խորհրդականը: Հարցին, թե իր գնահատմամբ, այդ 18 մլրդ դրամից որքանը կվերականգնվի պետբյուջե, Արտակ Մանուկյանը պատասխանեց, որ այդ հարցի պատասխանը միայն դատարանը կարող է տալ, այդուհանդերձ նա վկայակոչեց վարչապետի օգնական Արեն Մկրտչյանին, որը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ 18 մլրդ դրամի շուրջ 25 տոկոսն արդեն իսկ վերականգնվել է, որը մոտ 4,5 մլրդ դրամի կարգի գումար է: Արտակ Մանուկյանի խոսքով, պետբյուջե վերականգնվել չի նշանակում, որ միանգամից այդ գումարը նստել է բյուջեի հաշվին. «Դա կարող է պարզապես ֆիքսվել որպես պարտավորություն պետբյուջեի նկատմամբ: Մի դեպքում կարող է ուղղակի վճարվի, այլ դեպքում կարող է վճարվել ֆինանսական հաշվետվությունների ամփոփման պահին: Օրինակ, «Ալեքս Գրիգ» ընկերության դեպքում բացահայտվել է մեխանիզմը, որից հետո նա կարող է այդ գումարը ֆիքել որպես պարտավորություն եւ գումարը բյուջե վերականգնվի ավելի ուշ»: Արտակ Մանուկյանը նկատեց, որ իրենց համար գյուջե մուտքագրվող գումարներից շատ ավելի կարեւոր է ֆիքսել յուրացումների մեխանիզմները, որպեսզի դրանք այլեւս չգործեն. «Օրինակ, գնումների համակարգում մեծ խնդիրներ կան, անհրաժեշտ է բոլոր յուրացումների մեխանիզմները բացահայտել, ինստիտուտներ ձեւավորել, որ անկախ պաշտոնյայի կամքից կանխարգելեն յուրացումները: Սա ավելի կարեւոր է, քան գումարի բացահայտվող գումարի չափը»:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am