Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Չայնիի» ոլորաններում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինս մեջտեղից կիսվել է

Այսօր հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում, «Չայնիի» ոլորանների մոտ, բախվել են Opel մակնիշի 35 ՏX 919 համարանիշի և Mercedes մակնիշի 34 MV 073 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը մեջտեղից կիսվել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կնետրնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Բյուրեղավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 145 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am