Սուր վերցնողը սրից է ընկնում

Հասկանալի է` էյֆորիայից հետո հասարակությունը, նոր իշխանությունները, անգամ հները, քիչ-քիչ սթափվում են։ Ոչ միայն այն պատճառով, որ ժամանակն իրենն է անում, այլև նորերի համար խաղը կորցնելու վտանգ կա։ Հանրության ներքին, շատ դեպքերում հատակում եղած բնազդային էմբրիոնի վրա շեշտադրումներ անելը ոչ միայն պայթուցիկ է այլոց, այլև առաջին հերթին քնած օձը զարթնեցրած շամանների համար. կծելու լուրջ պոտենցիալով օժտված օձն առաջինը կծում է «մերձավորին»։ Նշանային համակարգով իշխանության եկածները դա չզգալ չեն կարող, ուստի փորձ է արվում «բազմազանեցնել» հայաստանյան առօրյան, ուժային մեթոդոլոգիայից անցնել «բնականոն հունի», ինչը մասամբ «մահաբեր» կարող է լինել, որովհետև հանրությունն արդեն իսկ սուբլիմացվել է «տեսարաններին» ու «զոհերին», իսկ զոհը բազմապատկվում ու նոր զոհ է պահանջում։ Ակնհայտ է՝ նորերի թիմում ինչ-որ բան այն չէ, ինչը չի առնչվում միայն ԿԳ նախարարի շուրջ պտտվող մաքոքին։ Ի դեպ, եթե համեմատենք «ֆուքերով» իշխանության եկած, լավագույնս այնտեղ տեղավորվածների հետ, ապա Արայիկ Հարությունյանի դեպքը առանձնահատուկ է նրանով, որ, ինչպես Սուրբ գիրքն է ասում (որը, ի դեպ, նորերի մեծամասնության համար «ընդամենը մի հատ գիրք» է)` որտեղ մեղքը շատ է, այնտեղ Աստծո ողորմածությունն էլ է շատ... Ձգենք պաուզան ասելու՝ ԿԳ նախարար, «Իմ քայլի» գավազանակիր (ըստ Արայիկի՝ «Մովսեսի» այդ գավազանը տեղ է գտնելու իրենց հեղափոխության թանգարանում) Հարությունյանի փոխանցմամբ՝ «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումն այս պահին հարցականի տակ է՝ «կորոշեն` ինչ անել. կարծիքները կիսվում են»՝ ըստ նրա։ Ընդ որում` Ա. Հարությունյանը, ինչպես և մնացյալ «նորերը», դեմ չէ մարիխուանայի «սկզբում բժշկական օգտագործմանը, հետո՝ կերևա»։ ՈՒ հիմա, կրթության նախարարի անչափ պատասխանատու մունդիրը զգեցած Արայիկի դեմ, բառի ամենաիսկական իմաստով, խաղում է Մովսեսի Աստված, որի գավազանը «կրում» էր ինքը։ Այո, Արայիկը, թիմի անդամների համեմատ, անցնում է առավել բարդ պարունակներով ու առաջինն է «այրվում» թիմում։ Ընդ որում` ոչ միայն Հայկ Դեմոյանի կողմից, այլև՝ իր իսկ թիմակիցների՝ Դանիել Իոաննիսյանի։ Պետք է լուռ դիտարկել Արայիկ Հարությունյանի դիմակայության ամպլիտուդը, ուր նոր նշանային բազում ցուցիչներ կերևակվեն։ Պակաս հետաքրքիր չէր նաև մյուս «երևակումը»։ Պարզվում է՝ հեղափոխության «համակիրները» հալածում, հայհոյում, զազրախոսում, տեռորի են ենթարկում, սպառնալից նամակներ են գրում ոչ միայն մեր թերթին, տողերիս հեղինակին, «Հրապարակին» և ընդհանրապես ցանկացած մեկին, որը համարձակություն կունենա «իրենց վարչապետին, իրենց փրկչին», իրենց «մովսեսներին» բառ, տառ ասել, ստորակետել։ Եվ ուրեմն, պարզվում է, որ հանուն վսեմի, սիրո ու հանդուրժողականության հեղափոխության ելած «հեղափոխականները» հայհոյում են անգամ «Հայկական ժամանակին», որը պետք է որ լինի Փաշինյանների «ընտանեկան» թերթը։ Իրենց հայհոյողների մասին օրերս տեղեկացրեց առաջին տիկին, ՀԺ-ի խմբագիր տիկին Աննա Հակոբյանը։ Տիկին Աննա. ա) Հայհոյում են, որովհետև և պարզապես չգիտեն, որ թերթը Դուք եք խմբագրում, կարող եք մեկնաբանություն գրել այդ նյութերի տակ, որ թերթը Դուք եք խմբագրում, և կտեսնեք ռեակցիայի փոփոխությունը։ Ասել է՝ նրանք ընդամենը տեղեկացված չեն։ բ) Երկու ամիս կլինի շուտով, որ հեղափոխության «մունետիկ» տղերք-աղջկերքը հայհոյում են՝ հայհոյում են, հայհոյում են. կարծում եք՝ շա՞տ հեռու են գնացել իրենց «անկեղծություններում ու հայհոյանքներում» (տե՛ս Սամվել Ֆարմանյանի ելույթը ԵԽԽՎ-ում), ցանկանում եք համերաշխվել մեզ հե՞տ (տիկին Աննա, կոնկրետ ինձ այնքան են հայհոյել, որ կարելի է շատ հանգիստ այդ «հաստափոր ձեռնարկը» տեղադրել հեղափոխության թանգարանում, Արայիկ Հարությունյանի ձեռքի փայտի կողքին, որպես ուրույն տարեգրություն). Դուք տեղյա՞կ եք դրանից։ գ) Եթե տեղյակ եք, և Ձեզ նույնպես հալածում ու հայհոյում են այնպես, ինչպես մեզ բոլորիս, փաստն արձանագրելու փոխարեն, ինչու՞, նախկին լրագրող, այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկ անգամ, գեթ մեկ անգամ կոչ, հորդոր չեք անում ձեր համակիրներին, ձեր հեղափոխությամբ ապրողներին, հանուն այդ հեղափոխության դիմացինի կոկորդը կրծելու պատրաստներին, մասնավոր նամակներով սպառնալիքներ հնչեցնողներին՝ դադարեցնել այդ անմարդկային տեռորը։ Գոնե հանուն ձեր՝ «սիրո ու հանդուրժողականության» հեղափոխության։ Էլ չեմ ասում՝ հանուն ազատ խոսքի։ Նաև՝ հանուն նոր Հայաստանի, նրա միջազգային հեղինակության։ Էլ չեմ ասում՝ հանուն մարդու, որպես գերագույն արժեքի։ Գրել է Կարմեն Դավթյանը

դիտվել է 142 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am