«Թեղուտ» ՓԲԸ-ի խոստովանությունը

«Թեղուտ» ՓԲԸ-ն խոստովանել է, որ Թեղուտի պոչամբարի կայունության ցուցանիշները համապատասխան չեն ՀՀ օրենսդրական եւ միջազգային ամենաբարձր չափորոշիչներին: Այս մասին նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին ուղղված ընկերության պատասխան նամակում, հաղորդում է «ԷկոԼուրը»: «Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պոչամբարի պատվարի կայունության բարելավման աշխատանքների համար անհրաժեշտ են լրացուցիչ երկրաբանատեխնիկական աշխատանքներ, լաբորատոր փորձարկումներ, ինչպես նաեւ դրանց հիման վրա նախագծերի պատրաստում եւ թողարկում: Դրանք տեւական գործընթացներ են՝ պայմանավորված ոչ թե մասնակիցների արագագործությամբ, այլ գործընթացների եւ աշխատանքների բարդությամբ եւ ծավալով: Արդյունքում, ընկերության ղեկավարությունը կայացրեց միակ հնարավոր եւ պատասխանատու որոշումը: Այն է՝ չվերագործարկել լեռնահարստացուցիչ կոմբինատը, քանի դեռ պոչամբարի կայունության ցուցանիշները չեն համապատասխանացվել ՀՀ օրենսդրական եւ միջազգային ամենաբարձր չափորոշիչներին», – ընկերության նամակն ընթերցել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը «Թեղուտի պատուհասը. ո՞րն է լուծումը» խորագրով քննարկման ժամանակ, որն մասնակցում էին պետական, մասնավոր կառույցների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, ազդակիր համայնքների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել է 2018թ-ի հունվարի 12-ից` պայմանավորելով դա ֆինանսական խնդիրների եւ Թեղուտի պոչամբարի տեխնիկական վիճակի հետ: ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով իրեն առաջարկվել է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որը պետք է գնահատում անցկացնի եւ պարզաբանի` ինչ է իրականում կատարվում հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտում: Գնահատվելու են ինչպես բնապահպանական, այդպես կոռուպցիոն ռիսկերի հետ կապված հարցերը: Աշխատանքային խումբը ներկայում ձեւավորման փուլում է: «Առաջիկայում զբաղվելու ենք յուրաքանչյուր հանքավայրի հետ կապված բոլոր խնդիրներով: Այդ գործըթնացը լինելու է առավելագույնս թափանցիկ, ներգրավված են լինելու քաղհասարակության, մեդիայի ներկայացուցիչներ: Թե Թեղուտի, թե այլ հանքավայրերի վերաբերյալ տալու ենք մասնագիտական հստակ գնահատականներ`ինչ է այնտեղ տեղի ունենում», – ասաց Արթուր Գրիգորյանը: ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի եւ հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանն ասաց, որ երբ կիրականացվեն տեսչական ստուգումները եւ կպարզվեն բոլոր հետեւանքները, այդ ժամանակ նախարարությունը կիրականացնի օրենքով սահմանված իր գործառույթները: Վիգեն Ավետիսյանը նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ նախկինում կատարված աշխատանքներին ու իրադարձություններին: Փոխարենը դրանց անդրադարձավ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը, ով հայտարարեց, որ եւ «Վալլեքս» ընկերությունը, եւ նրան հովանավորած պետական պաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն Թեղուտի ծրագրի հետեւանքների համար: ««Վալլեքս»-ի հայտարարությունը հաղորդում էր իրենց իսկ կողմից կատարված հանցագործության մասին: Այդ հանցագործությունը թաքցրել են ընկերությունը եւ Հայաստանի բոլոր նախկին կառավարիչները: Պոչամբարի հետ կապված եղել են լրջագույն խնդիրներ, պոչամբարի պատվարն ունի կայունության խնդիր, բոլորս ասել ենք այդ մասին: Հունվարի 12-ից հանքի շահագործումը դադարեցրել են, եւ այդ մասին հայտարարել են միայն հունվարի 24-ին: Ես պաշտոնապես հայտարարում եմ` մեր իրավապահ մարմինները պետք է հետաքննություն իրականացնեն մասնավոր ընկերության եւ պետական մարմինների գործունեության հետ կապված: Այդ փաստաթուղթը ես գրավոր կներկայացնեմ համապատասխան մարմիններին», – ասաց Լեւոն Գալստյանը: Նա նշեց, որ հարցում է ուղարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությանը եւ պարզվել է, որ «Վալլեքս»-ը ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ դադարեցնում է Թեղուտի հանքի շահագործումը: Ըստ Լեւոն Գալստյանի` դա բավարար հիմք է զրկել ընկերությանն ընդերքօգտագործման թույլտվությունից: «Այդ հանքը չպետք է վերագործարկվի, իսկ «Վալլեքս»-ը պետք է փոխհատուցի բնությանը, մարդկանց եւ պետությանը հասցված բոլոր վնասների դիմաց», – նշեց Լեւոն Գալստյանը: Քաղաքացիական ակտիվիստ Աննա Շահնազարյանը ներկայացրեց` ինչպես է տեղի ունեցել Թեղուտի ծրագրի ֆինանսավորումը Դանիայից եւ կնքված պայմանագրի խզումը: «2010 թ-ին Վալլեքսը պետք է ձեռք բերեր սարքավորումներ կոմբինատի շինարարության համար եւ հարմար էր գտել ձեռք բերել դրանք դանիական մասնավոր EKF սարքաշինական ընկերությունից: Ընկերությունը ՎՏԲ բանկի միջոցով դիմել էր Դանիայի կառավարությանը եւ մի մասնավոր կենսաթոշակային ֆոնդի` Pension-Danmark-ին, որպեսզի ֆոնդը տրամադրի 62 միլիոն դոլար գումար, իսկ Դանիայի կառավարությունը հանդես գա որպես վարկի երաշխավոր, եւ վարկը պետք է տրվեր ՎՏԲ բանկին: Ընկերությունը ներկայացրել է իր ՇՄԱԳ փաստաթուղթը, եւ դանիական պետական գործակալությունը գնահատել է, որ այն չի համապատասխանում ՄՖԿ ստանդարտներին: EKF-ն հավելյալ երկկողմ պայմանագիր է կնքել Թեղուտ ՓԲԸ-ի հետ, որ ընկերությունը պետք է մշակի ու իրականացնի ՄՖԿ ստանդարտների համապատասխանեցման պլաններ: Սա երաշխավորել է EKF-ի կողմից վարկավորման պայմանագիրը խզելու համար պայմանների առկայությունը: 2015 թ-ին պարզվել է, որ «Վալլեքս»-նը ընդունելի կերպով չի իրականացրել պայմանագրով ստանձնած բնապահպանական եւ սոցիալական պարտավորությունները. կենսաբազմազանության ու համայնքների առողջության վիճակի մասին մեկնարկային հետազոտություններ, պոչամբարի անկախ գնահատում երրորդ կողմի կողմից, չի տրամադրել ջրերի մոնիտորինգի մասին տվյալներ եւ այլն», – ներկայացրեց Աննա Շահնազարյանը: Դանիական կողմը Թեղուտի ծրագրի ֆինանսավորումը դադարեցրեց 2017 թ-ի հոկտեմբերին: Քննարկման ժամանակ ելույթ ունեցան ազդակիր Շնող համայնքի բնակիչները` ներկայացնելով իրենց պատճառված վնասներն ու պահանջները:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի ՀՀ սահմանադրության փոփոխություններից հետ. Ալիև «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը խոշոր չափերով հափշտակության մեջ է մեղադրվում Քննչականը ոչ թե հիվանդանոցներ և եկեղիցիներ պետք է մտներ, այլ քաղաքապետարանի համապատասխան վարչություն. Արեն Ափիկյան Շոյգուն հիշեցրեց ՀՀ-ի հետ կապված ԱՄՆ գեղեցիկ, բայց չիրականացված գաղափարները Աշխարհը շատ արագ փոխվում է մեր աչքերի առաջ․ հին աշխարհն այլևս գոյություն չունի․ Ռուբիո Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. «Հետք» Երկու եղբայրներն ու 1 մլն դոլարը․ ում որքան է հասել «Mercedes»-ը Շահումյան գյուղում բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր Օրվա ռեժիմը չունի որևէ սահման․ Գառնիկ Դանիելյան Վարդենյանց լեռնանցքում ձնածածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը. Լևոն Ազինյան UFC BJJ-ի չեմպիոնը մարտահրավեր է նետել Արման Ծառուկյանին Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ. Արամ Վարդևանյան Տեառնընդառաջի տոնին Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Եվրամիությունն ու Հայաստանը Բրյուսելում կքննարկեն դիտորդական առաքելության ապագայի հարցը․ Ռիտեր «Ալե՛ն, սաղ Ռուսաստանը քեզ էր ծաղրում»․ Մանուել Մանուկյան (video) Ժողովու՛րդ, Նիկոլը ձեզանից 1 միլիարդ դրամ տարավ, նախընտրական միջոցներ հավաքեց․ Պարույր Հայրիկյան (video) Սա մեր շանսն ու հնարավորությունն է․ Գագիկ Ծառուկյանը երեկ հստակ շեշտադրում արեց․ Իվետա Տոնոյան (video) #ՀԻՄԱ․ «Արա, ինչքան էլ ճղես քեզ, պատերով տաս, հարձակվես, մեկ է՝ փրկություն էլ չկա»․ Մանուկյան (video) Նիկոլը հելնի վերև, իջնի ներքև էլ, չի կարող հերքել՝ իր շրջապատը դոլարային միլիոնատեր է դարձել (video) Աննա՛, հարկայի՞ն ես ուղարկել էդ մարդկանց վրա․ Դերենիկ Մալխասյան (video) Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է․ ձյուն է տեղում Ֆրանսիայում 9 մարդ է ձերբակալվել Լուվրի տոմսերի հետ կապված խարդախության գործով Իրանի կոշտ պատասխանը Հայաստանին չի՛ ուշանա․․․ ու՞մ եք ուզում խաբել․ Շաքարյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am