Նադեժդա Սարգսյանին տեղափոխել են հիվանդանոց

Երգչուհի Նադեժդա Սարգսյանը հիվանդանոցում է։ Նա գտնվում է Նաիրի բժշկական կոենտրոնում։ Tert.am Life–ի տեղեկություններով` երգչուհու վիճակը ծանր է։ Տկն Նադեժդայի առողջական վիճակի մասին մանրամասներ իմանալու նպատակով կապ հաստատեցինք Նաիրի բժշկական կենտրոնի հետ, սակայն ընդունարանից հայտնեցին, որ երգչուհու վիճակի մասին տեղեկություն տրամադրել իրավասու չեն, իսկ Քիմիոթերապիայի բաժնի վարիչ Լևոն Բադալյանն այս պահին տեղում չէ։

Նշենք, որ այս շրջանում Էմմին Հայաստանում է։ Ինստագրամի իր էջում երգչուհին վերջերս հուզիչ գրառում էր արել մայրիկի առողջական վիճակի մասին. «Երևի Աստված ինձ շատ է սիրում, որ հենց դու ես իմ մայրը: Այդքան ուժեղ, բարի, գեղեցիկ, մարդասեր, ուրախ, պայքարող, սիրող և սիրվող: Քեզ խնդրում եմ, ապրիր հենց ինձ համար: Պայքարիր ու հաղթահարիր: Դժվարությունը քեզ համար չի: 4-րդ կարգի քաղցկեղն էլ կյանքի վերջ չի»։ Ամիսներ առաջ` մայրիկի տարեդարձի օրը Էմմին ևս մի գրառում էր արել, որտեղ ևս անդրադարձել էր մայրիկի առողջական խնդրին. «Ես ու պապաս միշտ վախեցել ենք մի բանից. առանց քեզ մնալուց: Երբ մանուկ էի, աղոթում էի, վերջում ասում. Աստված ջան թող մամաս ու պապաս միշտ կողքիս լինեն: Առանց գիտակցելու, որ պետք էր աղոթել նրանց առողջ լինելու համար։ Բոլորը քեզ ասում են անհաղթելի, նպատակին հասնող, ջղայն, խիստ և պահանջկոտ, բաց այս ամենը դու օգտագործել ես ուրիշների շահերի համար, ծանոթ-անծանոթներին երազանքներին հասցնելու և ուղղակի ձեռք մեկնելու նպատակով: Ոչ մի վայրկյան չհանձնվես ու չթուլանաս, ու երբեք չմոռանաս ով ես դու: Դու ուժեղ կին ես, դու Նադեժդա Սարգսյանն ես»։ Հիշեցնենք, որ երգչուհին երկար տարիներ է` պայքարում է քաղցկեղի դեմ։ Նա մի քանի անգամ հաղթահարել է առողջական վիճակի բարդ շրջափուլերը։

դիտվել է 66 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am