Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում. տեսանյութ

Երեկ՝ հունիսի 29-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Մեկ» կահույքի սրահի հարևանությամբ գտնվող բնակելի մի քանի շենքերի բնակիչներ ապամոնտաժեցին, ըստ բնակիչների հայտարարության, խանութ-սրահի աշխատակիցների կողմից զավթած տարածքի երկաթե կոնստրուկցիաները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրուցում բնակիչներն ասում էին. «Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին ու հիմա էս խանութի ղեկավարությունը տարիներ շարունակ փորձում է իր երգը առաջ տանել, իսկ դա այն է, որ նա զորբայությամբ ու անօրինական եղանակով փորձում է ներխուժեկ հանրային սեփականության տարածք՝ այն իրենով անելով անօրինական եղանակով: Դեռ տարիներ առաջ նրանք փորձում էին նույն եղանակով զավթել տարածքը, սակայն այն ժամանակ մեր ընդվզումը կասեցրեց նրանց գործողությունը: Մենք էլ մտածեցինք՝ անկուշտները նորից չեն փորձի զավթողական քաղաքականություն վարել, հիմա էլ ոստիկանական ուժերով փորձում են մեզ բոլորիս վախեցնել: Էդ մարդիկ երևի դեռ քարե դարում են ապրում: Հետաքրքիր է, էդ որ էս տարածքը փակում ես, բա Աստված մի արասցե, եթե արտակարգ դեպքեր լինեն, ոնց են ազատ աշխատելու՝ թե՛ հրշեջները, թե՛ շտապօգնության ավտոմեքենաները: Այսօր Սանիթեքի ավտոմեքենան եկել էր, որ աղբը տեղափոխեր, չկարողացավ մտնել բակ, ինատ արեց, հետ գնաց՝ աղբը թողելով բակում: Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան ենք դիմել, սակայն ուղտի ականջում ասես քնած լինեն: Չեն գալիս ու չեն փորձում կանխեն «Մեկ» կահույքի սրահի ղեկավարության կողմից կատարվող ապօրինությունները: Դե, Երևանի քաղաքապետարանի մասին էլ չենք ուզում խոսել, նրանք միայն ընտրությունից ընտրություն են հիշում մեզ»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բնակիչները մի քանի ժամ սպասեցին, որպեսզի ժամանեին քաղաքապետարանի ու թաղապետարանի պատասխանատուները, սակայն նրանք չբարեհաճեցին ժամանել, ինչն էլ բնակիչներին զայրացրեց ու նրանք ապամոնտաժեցին երկաթե կոնստրուկցիաները: Բնակիչները պատրաստվում են այս հարցով դիմել կառավարություն, քանի որ վստահ են, որ Երևանի քաղաքապետարանի ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պաշտոնյաները իրենց համար անհասանելի են:

Տեսանյութ

դիտվել է 57 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am