Հայկ Խանումյանը և Ժաննա Գալստյանը կհանդիպեն. ԱՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ

Այն, ինչ տեղի է ունեցել ընթացիկ տարվա հունիսի 28-ին խորհրդարանում լիագումար նիստի ժամանակ ոչ միայն տհաճ էր, այլև անընդունելի: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, խորհրդարանում տեղի ունեցած էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացնելով տարվող աշխատանքները՝ Ա. Թովմասյանն ասել է, միջադեպի առնչությամբ նյութերի հավաքագրման գործընթացն ավարտվել է քիչ առաջ: «Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովն ունի իր լիազորությունների շրջանակը, և մենք պետք է կայացնենք որոշում մեր երկու գործընկերների նկատմամբ, որը, իհարկե, դժվար է»,- նշել է Ա. Թովմասյանը՝ հավելելով, որ ինքը հանձնաժողովի անդամներին առաջարկել է հավաքագրված նյութերը հնարավորություն տալ ծանոթանալու անկախ փորձագետի և հաշվի առնելու նրանց մասնագիտական կարծիքը: Ա. Թովմասյանը նշել է նաև, որ հանդիպում է նախատեսվում հանձնաժողովի և Հայկ Խանումյանի ու Ժաննա Գալստյանի հետ: Անդրադառնալով սոցիալական ցանցերում միջադեպի հետ կապված ամենաշատը քննարկվող պատգամավոր Գալստյանի կողմից արտահայտած «գյալմա» (եկվոր) բառին՝ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահը նշել է, որ դեռևս 1988 թվականի շարժման ակունքներում միասնական հայրենիք ունենալու գաղափարն էր և անկախ հանգամանքներից մենք ունենք մեկ հայրենիք, որը ոչ ոք կասկածի տակ դնել չի կարող:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am