Գազի և էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի՞

«Էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ արդեն իսկ կառավարությունում սկսել են քննարկումներ:Խոսքը ոչ միայն էլեկտրաէներգիայի, այլև գազի սակագնի ձևավորված կառուցվածքի մասին է: Մանրակրկիտ ուսումնասիրություններ ենք իրականացնում ու դրանք շուտով կվերջացնենք, կպազվի ինչպես կորուստի, այնպես էլ սակագնի հարցը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։ Ի՞նչ հեռանկարներ կան սակագների իջեցման մասով:Նախարարը նշեց, որ դրանք ինքնանպատակ չեն կարող լինել, ու դրանց համար անհրաժետ են վերլուծություններ։ «Սակագնի նվազման մասին պետք է ունենանք հիմք։ Հնարային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀԷՑ-ի և մնացած բոլոր արտադրող կայանների հետ էներգահամակարգ ենք ստեղծում` հասկանալու՝ ինչպիսի վիճակ ունենք և ինչի կարող ենք հասնել»,- նշեց Ա. Գրիգորյանը։ Լրագրողներից մեկը հարցրեց,թե   վարչապետը նշել էր, թե սակագինը բոլորի համար հնարավոր է իջեցնել, նախարարը պատասխանեց. «Այդ մասով աշխատանքները սկսել են:Գազի սակագնի մասով էլ քայլերը սկսվել են։ Ուսումնասիրություն ենք կատարում՝ հասկանալու գազի գինը սահմանին և գազի գինը սահմանից ներս ինչպիսի՞ն է, որպեսզի հասկանանք սակագնի կառուցվածքը, դրան ավելացումները, փոփոխություններն ինչպիսի՞ ռիսկեր են պարունակում, այդ ավելացումները կամ կորուստները տեղի՞ն են, թե՞ ոչ։ Ամեն ինչը հաշվի ենք առնելու։ Խնդրում եմ համբերություն ունենալ և մեզ ժամանակ տալ»,-ասաց նա: Դիտարկմանն էլ, թե փորձագետներն ասում են, որ հնարավոր է էլեկտրաէներգիայի սակագինը 4 դրամով նվազեցնել՝ Ա. Գրիգորյանը պատասխանեց, որ բոլոր տեսակի վերլուծությունները պետք է հիմք ունենան, ու որպեսզի իրենք համոզվեն այդ ամենի մեջ, հենց իրենք են նախաձեռնել նման քննարկումներ։ Նա նաև նշեց, որ ռուսական վարկը, որը տրամադրվել է ատոմակայանին, չի ազդի սակագնի վրա, որովհետև իրենք հաշվարկել են նաև այդ ռիսկերը։ Ա. Գրիգորյանի խոսքով՝ շուկայի ազատականացման աշխատանքները սկսված են, և նախատեսվում է երկու տարուց ավարտել այդ գործընթացը. «Ես ինքս շատ կարևորում եմ այդ ծրագիրը, քանի որ զարգացած երկրներում շուկայի ազատականացումը էներգետիկ համակարգի մասով բավականին առաջընթաց է ապահովել»։

դիտվել է 33 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am