Խոշոր ավտովթար Առինջի կամարի մոտ. բախվել են Honda-ն ու Ford Transit-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Աճառյան և Առինջեցի փողոցների խաչմերուկում բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ, 27-ամյա Սեդրակ Գևորգյանի վարած Ford Transit մակնիշի 85 ZՏ 008 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 38-ամյա Թադևոս Գալստյանի վարած Honda մակնիշի 23 AM 122 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford-ը կողարջվել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի հետևանքով վարորդներից Ս. Գևորգյանը, նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 30-ամյա Դավիթ Մինասյանը, վարորդ Թ. Գալստյանն ու վերջինիս ուղևորներ, Աբովյան քաղաքի բնակիչներ, 26-ամյա Արման Բակունցը և 26-ամյա Էդգար Ւսրայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապան Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Ա. Նազարյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 42 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am