Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը

Պաշտոնական Թեհրանը ողջունեց եւ դրական գնահատական տվեց Թուրքիայի նախագահի վերընտրությանը: Հավանաբար, քաղաքական առումով ընկալելի դրսեւորում է, որն անում է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակը: Քաղաքական ընկալելիությունը այս դեպքում առավելաբար տարածաշրջանում Մոսկվա-Թեհրան-Անկարա երբեմն ուրվագծային, հաճախ ուղղակի տեսանելի ռազմավարական եռակողմ դաշինքի հետ կապված է` հատկապես Սիրիայի տարածքում արձանագրվող իրադարձությունները նկատի ունենալով եւ Թեհրան-Վաշինգտոն ըստ էության հակադրության եւ Թեհրան-Վաշինգտոն վարիվերումնային հարաբերությունները նկատի ունենալով: Ուրեմն խնդիրը միջինարեւելյան տարածաշրջանի կամ Սիրիական պատերազմի առնչված ռազմաքաղաքական իրադրությունների հետ կապ չունի միայն: Թեհրանի դեմ հատկապես Վաշինգտոնի կողմից կիրառվող մեկուսացման քաղաքականությունը հատկանշվեց միջուկային համաձայնությունից հետ քաշվելով եւ պայմանագիրը ստորագրած երկրներին կոչ անելով չեղարկելու համաձայնությունը: Պատժամիջոցների վերաորդեգրման առընթեր կոչերը կշարունակվեն արգելակելու Իրանից գազի արտահանումը: Այս պայմաններում Անկարան Վաշինգտոնի թելադրած խաղի կանոններին հետեւելու ոչ միանշանակ քայլեր  է առնում: Թուրքիայի արտգործնախարարը հունիսի 26-ին հայտարարում էր, որ Թուրքիան անփոխարինելի դաշնակից է ո՛չ միայն ԱՄՆ-ի, այլեւ բոլոր դաշնակիցների համար: Պետք է հասկանալ այստեղ նաեւ` Իրանի: Նույն օրերին Կրեմլը հաղորդագրությամբ հայտարարում էր, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահները համաձայնել են սերտորեն համագործակցել Սիրիայի տագնապի լուծման համար եւ անդրադարձել մարզում նավթի միացյալ ծրագրերի առաջնահերթությանը: Ուժանյութային/Նավթային-ռազմավարական ծրագրերի համաձայնեցման այս հայտարարությունը արվում էր զուգահեռ Իրանի մեկուսացման համար եւ վառելանյութի արտահանման դեմ մղվող ամերիկյան պայքարին, մինչ քաղաքական կոչերը կենտրոնանում էին իրանյան ուժերին սիրիական տարածքներից հեռացնելու հրամայականի վրա: Թուրքական այս երկակի խաղը որոշ ճանապարհ անցել է արդեն եւ դեռևս շարունակվելու նախադրյալներ  է պարզում: Բայց վերադառնանք տարածարջանային ռազմավարական առանցքին եւ անմիջապես նկատի ունենանք, որ այդ առանցքային պետություններից երկուսի հետ ամերիկյան հարաբերությունները վերափոխվելու շեմին են: Թուրքիայի նախագահի վերընտրության շնորհավորանքի առիթով ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահները շեշտել էին իրենց վճռականությունը ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, նախ` զինվորական հողի վրա: Նրանք նաեւ շեշտել էին Սիրիայի տագնապի լուծման համար միացյալ ճանապարհային քարտեզի  կարեւորությունը եւ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության շարունակության անհրաժեշտությունը: Իսկ հիմա արդեն խոսվում է Թրամփ-Պուտին հելսինկյան հանդիպման  նախապատրաստությունների մասին: Առանցքի պետություններից Վաշինգտոնի հետ հարաբերաբար Անկարան եւ Մոսկվան այլ ուղղության վրա են գտնվում: Վերադառնանք Էրդողանի վերընտրությունը Թեհրանի կողմից դրական եւ ողջունելի նկատելու հայտարարությանը եւ հիմա էլ նկատենք, որ հայտարարությունը կատարվել է ոչ թե նախագահական, ոչ թե արտգործնախարարի, այլ արտգործնախարարության խոսնակի աստիճանաչափով: ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 28 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am